«Մորթել, կախել, գնդակահարել»․ ատելության խոսքի թիրախում բոլորն են՝ Փաշինյանից Քոչարյան․ քրեականացնե՞լ, թե տուգանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 09:50
Սասուն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Կոմիտեն պաշտոնապես հաստատեց
18.11.2024 | 09:47
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը՝ ՈՒՂԻՂ
18.11.2024 | 09:47
Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ
18.11.2024 | 09:41
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
18.11.2024 | 08:23
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ըստ Freedom House-ի՝ ազատ համացանց ունեցող Հայաստանում նույնքան անարգել ու լույսի արագությամբ տարածվում է ատելության խոսքը։ Քաղաքական գործիչների, նրանց համակիր խմբերի միջև պայքարը հաճախ է հատում հանդուրժողականության սահմանը, ծնում ատելություն և սպառնալիք։

Հայաստանում ատելության խոսքի ակնհայտ դրսևորում կարելի է որակել Արտյոմ Խաչատրյանի գրառումները Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի, նորածին երեխայի ու ամուսնու հասցեին։ Խաչատրյանի գրառումը դատապարտել էին քաղաքական բազմաթիվ գործիչներ, ՄԻՊ-ը։ Դատախազությունը գրառումն ուղարկել էր ոստիկանություն, անգամ Խաչատրյանը բերման ենթարկվեց, սակայն, ի վերջո, մերժվեց քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Իսկ Խաչատրյանը մինչ օրս շարունակում է ատելության խոսքով հագեցած գրառումները։

Օրերս հանրությունն առիթ ունեցավ հիշելու ոստիկանության լրատվական վարչության նախկին պետ  Սայաթ Շիրինյանին։ Առիթը դիմակ կրել-չկրելու թեմայով Դանիել Իոաննիսյանի հետ բանավեճն էր։ Շիրինյանի սոցցանցի էջում գրառում է հանդիպում, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի, մեջբերեմ՝ մորթը կազմակերպելու մասին, ինչպես և վարչապետի արժանապատվությունը վիրավորող այլ գրառումներ: Ատելության խոսքը չի շրջանցում նաև Փաշինյանի քաղաքական հակառակորդ Ռոբերտ Քոչարյանին։ Մարտի 1-ի գործով դատական նիստի հեռարձակման մեկնաբանության բաժնում պարբերաբար Քոչարյանին կախելու, գնդակահարելու հրապարակային կոչեր են հայտնվում։

Իբրև քաղաքական մրցակցության զենք ծառայող ատելության խոսքը, ինչպես տեսնում ենք, համընդհանուր խնդիր է։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ասում է՝ հասարակության բևեռացումը իրար նկատմամբ թշնամանք է ծնում, ինչն արտացոլվում է սոցցանցերում․ «Դա դիպչում է մարդկանց ազատությանը, տարբեր իրավունքներին, անձնական և ընտանեկան իրավունքին, և չի կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակներում։ Համացանցում ատելության խոսքի դրսևորումները շատ հաճախ վերածվում են բավական լուրջ ատելության մթնոլորտի, որն անհնար է դարձնում որևէ լուրջ խոսակցություն վարել»։

Ատելության խոսքի արմատը, ըստ Հովհաննիսյանի, տանում է մինչև քաղաքական էլիտաներ․ շարքային քաղաքացիները հեշտորեն իրենցն են դարձնում պաշտոնյաների բառապաշարում տեղ գտած ատելության խոսքը։ Զարուհի Հովհաննիսյանը օրենսդրական նոր կարգավորումների կարիք չի տեսնում, սա առաջին հերթին, ըստ նրա, քաղաքակրթական մակարդակում լուծվելիք հարց է․ «Որքան մենք իրավական դաշտի վրա շեշտ դնենք, այնքան մենք խոցելի ենք դարձնում տարբեր ազատություններ, որովհետև շատ նուրբ է որակումների սահմանը։ Ինձ համար կարևորը էլիտայի վարքն է։ Եթե վարչապետի մակարդակով փռում են ասֆալտին, ծեփում են պատերին, մարդը ընդօրինակում է»։

Ի դեպ, վարչապետի  վերջին մամլո ասուլիսին  Factor TV-ն հենց այս հարցն էր ուղղել երկրի ղեկավարին․

Factor TV– «Պարո՛ն վարչապետ, Ձեր ղեկավարած քաղաքական ուժը հանդես է գալիս բռնության, ատելության խոսքի դեմ տարբեր օրենսդրական նախաձեռնություններով, սակայն հանրությունը ատելության խոսքի, բռնության կոնկրետ կիրառման և դրա արդարացման է ականատես լինում, ոչ միայն ԱԺ-ում, այլև հենց Ձեր բառապաշարում։ Չե՞ք կարծում, որ ասֆալտին փռել, պատերին ծեփել, սամասուդ անել, ցխել և այլ արտահայտությունների կիրառումը հարիր չէ երկրի բարձրագույն իշխանությանը»։

Նիկոլ Փաշինյան – «Հարցի մեջ կար արդարացում բառը, ոչ մեկ չի արդարացնում բռնության որևէ դեպք։ Ինչ վերաբերում է ընդհանրապես բառապաշարին, տոնայնությանը, և այլն, կարծում եմ՝ մենք բոլորս էլ պիտի մտածենք, որ մանավանդ մթնոլորտի բարելավման նպատակով, բոլորս էլ անելիք ունենք, այդ թվում՝ ես, և շնորհակալ եմ ձեր դիտարկման համար»։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը կարծում է, որ ատելության շարժառիթով խոսքը պետք է կարգավորվի քրեաիրավական տիրույթում, մասնավորապես, ըստ նրա՝ Հայաստանին անհրաժեշտ է ընդունել խտրականությունն արգելող օրենսդրություն։ Ընդգծում է՝ ատելության խոսքի հիմքում հենց  խտրականությունն է․ «Այսինքն՝ որևէ անձի կամ անձանց խմբի նկատմամբ կանխակալ բացասական վերաբերմունքն ինքնին խտրականություն է։ Այստեղ խտրականության տարրը ատելության խոսքի օբյեկտիվ հատկանիշ է, հետևաբար՝ մինչև մենք չընդունենք խտրականության արգելքի վերաբերյալ օրենքը, ինքը համընդհանուր տարածում չի գտնի»։

Ապրիլի 15-ից Հայաստանում բռնության կոչերն ու քարոզը՝ խտրականության հիմքով, քրեականացված է, սակայն Արա Ղազարյանը նկատում է, որ ատելության խոսքի որոշ տարատեսակներ չեն մտնում քրեական հոդվածի այս սահմանումներում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Էրբականն ընդդեմ Թուրքիայի» գործով որոշման մեջ նշել է, որ ժողովրդավարական հասարակությունում կարող է անհրաժեշտ լինել պատժել կամ արգելել արտահայտման այն ձևերը, որոնք տարածում կամ արդարացնում են անհանդուրժողականության վրա հիմնված ատելությունը։

«Եվրոպական դատարանի մոտեցումը ատելության խոսքին խիստ է, նեղ է մեկնաբանում ատելության խոսքը, դրա համար, որպեսզի չարաշահումներ տեղի չունենան, պետք է հստակ սահմանվի, թե ինչ է ատելության խոսքը։ Բայց եթե որոշեն, որ չարժե սահմանել ատելության խոսքը, գոնե հակախտրականության օրենքի բանաձևերը տարբեր օրենքներում մտցնեն, որ դրա հիման վրա դատարանները կարողանան որոշել՝ էդ խոսքը կանխակալ, խտրական խո՞սք է, թե՝ ոչ»։

2019-ը հատկապես հարուստ էր ատելության խոսքի դրսևորումներով՝ թիրախավորվեցին քաղհասարակության կազմակերպություններ, լրատվամիջոցներ, իրավապաշտպաններ։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը համաձայն չէ ձևակերպման հետ, որ ատելության խոսքը երևան եկավ հեղափոխության հետ․ «Ամենևին, ատելության խոսքը ավելի ահռելի մասշտաբներ ունեցել է հեղափոխությունից առաջ, պարզապես հեղափոխությունից հետո մարդու իրավունքների օրակարգին մեր հավատարիմ լինելու բերումով և առաջ մղելու պատճառով, տեսանելիությունն է մեծացել, սկսել ենք խնդրից խոսել քաղաքական ամենաբարձր մակարդակներում»։

Հայաստանում ատելության խոսքի կանխարգելման նպատակով անցած տարեվեջին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում աշխատանքային խումբ է ստեղծվել, որը, ի դեպ, լքել են ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի պագամավորները։ Խմբում ընդգրկված Մարիա Կարապետյանը մանրամասնեց՝ այսօր խումբը քննարկում է, թե արդյոք բռնության կոչ չպարունակող, բայց ատելություն ու թշնամանք հրահրող խոսքը պե՞տք է քրեորեն պատժվի։

«Վտանգավորության աստիճանը պետք է հաշվի առնվի։ Եթե հեղինակություն ունեցող անձը մեծ լսարանի առջև և դիտավորությամբ հնչեցնում է ատելության խոսք, ապա քրեականացման, իմ կարծիքով, արժանի է նման ատելության խոսքը։ Բայց եթե մի քաղաքացի, անփութորեն ինչ-որ փոքրիկ լսարանի առջև ատելության խոսք է հնչեցնում, սա կարելի է միայն տույժի ենթարկել»,- ասաց պատգամավորը։

Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ աշխատանքային խումբը կներկայացնի ատելության խոսքը կարգավորող բանաձև։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Աանանյան