ՌԴ դեսպանը Հունգարիայի ԱԳՆ է կանչվել՝ Անդրկարպատիայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանն արտաքին քաղաքական գերատեսչություն է կանչել Բուդապեշտում Ռուսաստանի դեսպան Եվգենի Ստանիսլավովին՝ կապված Անդրկարպատիայում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետ, որն Ուկրաինայի հունգարական մեծ բնակչություն ունեցող տարածք է։ Այս մասին հայտնել են հունգարական Telex-ը և HVG-ն, փոխանացում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Հունգարիայի կառավարությունը խստորեն դատապարտում է Ռուսաստանի հարձակումն Անդրկարպատյան շրջանի վրա, որտեղ նաև հունգարացիներ են ապրում։ Արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը կանչել է Ռուսաստանի դեսպանին ԱԳ նախարարություն՝ նույն կարծիքը հայտնելու և տեղեկատվություն խնդրելու այն մասին, թե երբ են Ռուսաստանը և Վլադիմիր Պուտինը ծրագրում վերջապես ավարտել այս արյունալի պատերազմը, որը սկսվել է ավելի քան չորս տարի առաջ»,-մայիսի 13-ին իր կառավարության առաջին նիստի ժամանակ հայտարարել է Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մագյարը։

Նրա խոսքով՝ մայիսի 13-ի գիշերը Անդրկարպատիայի վրա ռուսական հարձակումը ամենածանրն էր Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր. «Հարվածները հասցվել են Մուկաչևոյին, Ուժգորոդին, Սվալյավային և մի քանի այլ փոքր քաղաքների»։

Հունգարական MÁV երկաթուղային ընկերության տվյալներով՝ Չոփի սահմանային կայարանի հունգարացի երկաթուղային աշխատողները ստիպված են եղել ապաստան գտնել ռուսական հարձակման պատճառով։ Ավելի ուշ նրանք տեղափոխվել են Հունգարիա։

«Մայիսի 13-ին տարածաշրջանում գրանցվել է լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր ամենաինտենսիվ հրետակոծությունը։ Հարվածել են մի քանի շրջանների կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների»,- նշել է Անդրկարպատյան տարածաշրջանի ռազմական վարչակազմի  ղեկավար Միրոսլավ Բիլեցկին։

Ըստ նրա՝ հարձակման ժամանակ տարածաշրջան է մտել 11 անօդաչու թռչող սարք։ Դրանցից մի քանիսը հարվածել են թիրախներին, սակայն հարվածների ազդեցությունը կարևորագույն ենթակառուցվածքների գործունեության համար  կրիտիկական չէ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «կարևոր» է անվանել Պյոտր Մագյարի՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը դատապարտող հայտարարությունը։

«Մոսկվան ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ընդհանուր սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Ուկրաինայի, այլև հարևան երկրների և ամբողջ Եվրոպայի համար։ Մեր ընդհանուր դիրքորոշումը կարևոր է այս դաժան պատերազմը դադարեցնելու համար։ Շնորհակալություն ձեր մտահոգության և վճռական դիրքորոշման համար»,- ընդգծել է Ուկրաինայի առաջնորդը։

Նախկինում՝ Վիկտոր Օրբանի ղեկավարության օրոք, Անդրկարպատյան շրջանում ռուսական հարվածները Հունգարիայի ղեկավարության կողմից նման խիստ արձագանք չէին առաջացնում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի