ՌԴ-ն ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարվածել է Կիևին. կա զոհ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերը մայիսի լույս 14-ի գիշերը Ուկրաինայի վրա արձակել են 56 հրթիռ (երեք «Կինժալ» գերձայնային աերոբալիստիկ ​​հրթիռներ, 18 «Իսկանդեր-Մ» և 35 «X-101» թևավոր հրթիռներ) և 675 անօդաչու թռչող սարք, որոնցից,  Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ, խոցվել է 41 հրթիռ և 652 անօդաչու թռչող սարք։ Հարվածների հիմնական ուղղությունը Կիևն է եղել, գրում է Current time-ը։

Կիև և Կիևի մարզ

Ըստ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության՝ Կիևում մեկ մարդ մահացել է, 31-ը՝ վիրավորվել։ Գլխավոր դատախազությունը հետագայում հայտնել է 32 վիրավորի մասին։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ Դարնիցկիի շրջանում վնասվել է ինը հարկանի շենք, ավերվել է 18 բնակարան։ Փրկարարները շարունակում են մաքրել փլատակները, որոնցում կարող են մարդիկ լինել։ Կիևի ձախ ափին ջրամատակարարման խնդիրներ են առաջացել։

Գոլոսիևսկի շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են բիզնես կենտրոնի շենքի վրա, Դնեպրովսկի շրջանում ավտոտնակներ և մեքենաներ են վնասվել, իսկ Օբոլոնսկի շրջանում անօդաչուն հարվածել է 25 հարկանի անավարտ շենքի։ Հարձակման հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։

Կիևի մարզում Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը գրանցել է վնասներ և հրդեհներ Օբուխովի, Բրովարսկի, Ֆաստովսկիի, Բորիսպոլի և Բելոցերկովսկի շրջաններում: Ֆաստովսվի շրջանում վիրավորվել է երկու մարդ, իսկ Բորիսպոլի շրջանում՝ հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա: Բորիսպոլի շրջանի բազմահարկ շենքի երեսուն բնակիչ տարհանվել է: Կիևի տարածաշրջանային ռազմական վարչկազմի  ղեկավար Նիկոլայ Կալաշնիկի խոսքով՝ վիրավոր երեխան երեք տարեկան է:

Օդեսայի մարզ

Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է տարածաշրջանում անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարվածի մասին: Հարձակումների երկու ալիքների հետևանքով վնասվել են նավահանգստում գտնվող սարքավորումները, գույքը և բեռնափոխադրումները: Երկու մարդ վիրավորվել է:

Չեռնիգովի մարզ

Չեռնիգովի շրջանում հարձակման հետևանքով վնասվել է էլեկտրակայան, որի հետևանքով էլեկտրաէներգիայի մատակարարումը խափանվել է ավելի քան 31,000 բաժանորդի համար: Նշվում է, որ էներգետիկ ընկերությունները կսկսեն վերականգնողական աշխատանքները, երբ անվտանգային իրավիճակը թույլ տա:

Խարկովի մարզ

Ռուսաստանի ուժերը հարվածներ են հասցրել նաև Խարկովի Շևչենկովսկի շրջանին՝ վիրավորելով ինը մարդու, հայտնում է  Խարկովի տարածաշրջանային ռազմական վարչակազմի  ղեկավար Օլեգ Սինեգուբովը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական ուժերը հարձակվել են բնակելի շենքերի, դպրոցի, անասնաբուժական կլինիկայի և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։

«Երեկվանից ի վեր ռուսները մեր քաղաքների և համայնքների դեմ օգտագործել են ավելի քան 1560 անօդաչու թռչող սարք։ Սրանք, անշուշտ, նրանց գործողությունները չեն, ովքեր կարծում են, որ պատերազմն ավարտվում է։ Կարևոր է, որ մեր գործընկերները չլռեն այս հարվածի մասին։ Եվ նույնքան կարևոր է շարունակել աջակցել մեր երկնքի պաշտպանությանը։ PURL ծրագիրն անհրաժեշտ է, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել նման բալիստիկ հրթիռային հարվածներից։ Եվ նաև բոլոր նրանց շահերից է բխում, ովքեր ձգտում են խաղաղության, պահպանել ճնշումը Ռուսաստանի վրա»,- գրել է նա  առավոտյան սոցցանցերում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի