5 մլն դրամ՝ հեռուստաաշտարակի էկրանին քաղաքական գովազդ տեղադրելու համար

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հեռուստաաշտարակի էկրանին նախընտրական շրջանում գովազդ ցուցադրելու արժեքը 5 մլն դրամ է։ Արժեքը քարոզարշավի ամբողջ ընթացքի համար է։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեց «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ից։

Քաղաքական գովազդը միանում է 22:00-ից, յուրաքանչյուր օր մեկ ուժին հատկացվում է 450 վայրկյան։
Երեկ երեկոյան հեռուստաաշտարակին ցուցադրվում էր ՔՊ-ի կարգախոսը։

Ընկերությունից Factor.am-ին հայտնեցին, որ առայժմ միայն իշխող ուժն է գովազդ պատվիրել, թեև իրենք առաջարկով դիմել են ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին։

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն գործում է բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում։

Հեռուստաաշտարակի էկրանին գովազդ տեղադրելու պաշտոնական հայտարարությունը հրապարակվել է դեռևս 2026 թվականի մայիսի 4-ին՝ ընկերության կայքում: Քաղաքական գովազդի հնարավորության մասին տվյալները հասանելի են նաև ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿՀԸ) պաշտոնական կայքում:

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ գովազդային հարթակից օգտվելու հավասար հնարավորություն ունեն բոլոր քաղաքական ուժերը:

Այս պահին գովազդի տեղադրման հայտ է ներկայացրել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
«Լիահույս ենք, որ առաջիկայում գովազդի տեղադրման հայտեր կներկայացնեն նաև մյուս քաղաքական ուժերը։ ՀՀՌՑ ՓԲԸ-ն իր գործունեությունն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ՝ ապահովելով թափանցիկ, հավասար և ոչ խտրական պայմաններ բոլոր շահագրգիռ կողմերի համար»,- փոխանցեցին ընկերությունից։

Նարեկ Կիրակոսյան