Աշխարհի խաղաղասեր երկրների ցանկում Հայաստանը 99-րդն է․ հրապարակվել է Խաղաղասիրության համաշխարհային վարկանիշի 2020թ․ զեկույցը

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Ավստրալիայի Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի վերլուծական կենտրոնը հրապարակել է Խաղաղասիրության համաշխարհային վարկանիշի 2020 թվականի զեկույցը։

163 երկրների շարքում Հայաստանը 99-րդն է։ Երկրի վարկանիշը բարձրացել է 15 հորիզոնականով: Հարևան Վրաստանը 95-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 120-րդ, Իրանը՝ 142-րդը, Թուրքիան՝ 150-րդը։ Խաղաղասիրության վարկանիշային աղյուսակում տարածաշրջանի ամենացածր ցուցանիշը Ռուսաստանինն է։ Այն 154-րդ տեղում է։

Զեկույցը կազմելիս հաշվի են առնվում երկրի ներքին և արտաքին հակամարտությունները, հասարակական ապահովությունն ու անվտանգությունը, ռազմականացումը և այլ չափանիշներ։

Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ վերջին տարիներին Հայաստանն ու Ադրբեջանը բարելավել են հարաբերությունները։ Նշվում է նաև, որ Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել ապահովության և անվտանգության չափանիշով։ Հայաստանում 35%-ով նվազել է բանտարկյալների թիվը և այժմ կազմում է 76 ազատազրկված 100 հազար մարդու հաշվով։ Այժմ ազատազրկված անձանց ցուցանիշով Հայաստանն առաջատարն է Եվրասիական տարածաշրջանում։ Հայաստանը բարելավել է դիրքերը նաև սպանությունների նվազման, քաղաքական կայունության և ահաբեկչության ազդեցության անկման ցուցանիշներով։

Այդուհանդերձ, ըստ զեկույցի, Հայաստանը, որոշ ցուցանիշներով, հետընթաց է գրանցել։ Նշվում է, որ, չնայած կառավարության միջամտության ավելացման հաշվին քաղաքական անկայունությունը բարելավվել է, մեծացել է քաղաքական ճնշումը։ Որպես հետընթաց գրանցած չափանիշ՝ զեկույցում նշում է նաև ռազմականացումը։

Հավելենք, որ ըստ Խաղաղասիրության համաշխարհային վարկանիշի 2020 թվականի զեկույցի՝ աշխարհի ամենախաղաղասեր երկրներ են ճանաչվել Իսլանդիան, Նոր Զելանդիան, Պորտուգալիան, Ավստրիան ու Դանիան։ Ամենից ոչ խաղաղասեր երկրներ են ճանաչվել Եմենը, Հարավային Սուդանը, Իրաքը, Սիրիան և Աֆղանստանը։

Նելլի Մելքոնյան