Ոստիկանը հարվածում է հեռախոսով նկարահանող քաղաքացուն․ ՆԳՆ-ն չի մեկնաբանում

Լուրեր

06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
Բոլորը

Երեկ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որում ոստիկանության ծառայողներն ավտոմեքենայից բռնի կերպով իջեցնում են քաղաքացուն և «փռում» ասֆալտին։ Պարեկային ծառայողները մոտենում են մեքենային, բացում դուռը և քաշքշելով դուրս են հանում վարորդին։ Մինչ այդ, սակայն, հեռակա երկխոսություն է ընթանում վարորդի և պարեկների միջև։ Պարեկները մեքենայի ուղղությամբ են սկսում գնալ վարորդի կողմից հնչող ինչ-որ արտահայտությունից հետո, որը լսելի չէ։ Վարորդին բռնի կերպով մեքենայից դուրս է հանում պարեկային չորս ծառայող։ Քաղաքացուն գցում են գետնին. տեսանելի է, որ պարեկներից առնվազն մեկը ծնկով հենվում է ասֆալտին պառկած վարորդի վրա, մյուսը ձեռնաշղթաներ է հագցնում։ Այս ֆոնին անցնում է պաշտոնական ավտոշարասյուն։

Ներքին գործերի նախարարությունից երեկ անդրադարձել էին այս տեսանյութին և պարզաբանել հետևյալը․ «Սոցկայքերում պարեկների մասնակցությամբ տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում ենք, որ պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողները ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայհոյանք է հնչեցրել: Նա բերման է ենթարկվել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզաբանումներից հետո ազատ է արձակվել»:

Քաղաքացուն մեքենայից դուրս բերելն ու ասֆալտին տապալելն այդ կարճ հոլովակի միակ ուշագրավ դրվագը չէ։ Քիչ հեռու ոստիկանության ծառայողը բռնություն է կիրառում տեղի ունեցողը նկարահանող մեկ այլ քաղաքացու նկատմամբ։ Նա մոտենում է հեռախոսով նկարահանող քաղաքացուն և երկու անգամ հարվածում այն ձեռքին, որով պահում է հեռախոսը։ Քաղաքացին շարունակում է նկարահանել, նրան մոտենում է մեկ այլ ծառայող, որի ձեռքին մահակ կա և այն թափահարելով ինչ-որ բան է ասում քաղաքացուն։ Այս ճնշումներից հետո քաղաքացին դադարեցնում է նկարահանումը։

Տեսարանը նկարահանող քաղաքացուն ֆիզիկական բռնության ենթարկելու վերաբերյալ Factor.am-ը պարզաբանում խնդրեց ՆԳՆ-ից։ Կառույցից փոխանցեցին, որ այլ ասելիք չունեն։

Նարեկ Կիրակոսյան