Արմեն Ղազարյանն ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 2-ին ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Հանդիպմանը ներկա էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ Քննարկվել են փախստականների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել ապաստան հայցողների համար արժանապատիվ պայմանների ապահովմանը: Ընդգծվել է նոր կառուցված կացարանի շահագործման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա մինչև հարյուր մարդու ապահովել կացարանով՝ նպաստելով նրանց սոցիալական պայմանների բարելավմանը։ Կողմերը համակարծիք են եղել, որ փախստականների և ապաստան հայցողների խնդիրների լուծումը պահանջում է համակարգային մոտեցում՝ օրենսդրական բարեփոխումներ, համապատասխան գործիքակազմերի մշակում։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցների կարողությունների զարգացման համատեքստում շեշտադրվել է կրթական հատուկ մոդուլների մշակման անհրաժեշտությունը, որոնք հիմնված կլինեն նախորդ տարիներիփորձի վրա՝ մասնակիցներին հնարավորություն տալով զարգացնել գիտելիքներն ու հմտությունները։ Կարևորվել է նաև միգրացիայի և աղետների ռիսկի կառավարման համակարգի թվայնացման գործընթացը։
Կողմերը բարձր են գնահատել թվային գործիքների ներդրումը, ինչը ոլորտի պատասխանատուներին կօգնի ավելի արագ և արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներին։

Անդրադարձ է կատարվել նաև տվյալների հավաքագրմանու վերլուծման թվային մեխանիզմներին։ Այս համատեքստում քննարկվել է միջազգային լավագույն փորձը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը: