Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին

Լուրեր

09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել Ղազախստանի հետ ունեցած ոլորտային համագործակցության կարևորությունը՝ նշելով երկու երկրների միջև հարաբերությունների նկատելի խորացման մասին՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ աշխատանքները, փոխադարձ այցերն ու ոլորտային հարցերի շուրջ շարունակական քննարկումները։

Բոլատ Իմանբաևը ևս կարևորել է երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի դերը՝ ոլորտային համագործակցությունը որակելով արդյունավետ և կառուցողական։ Այս համատեքստում կողմերը շեշտել են, որ Հայաստանի և Ղազախստանի միջև ոլորտային հարաբերություններին լրացուցիչ հզոր ազդակ է հաղորդել 2023 թ․ Երևանում ստորագրված «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության միջև սոցիալ-աշխատանքային ոլորտում համագործակցության մտադրությունների մասին» հուշագրի ստորագրումը, որով նախատեսվում է տեղեկատվության և փորձի փոխանակում իրականացնել աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության ոլորտում իրավական ակտերի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղությունների շուրջ։

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է նաև «Հայաստան-Ղազախստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի» 10-րդ նիստի արձանագրության շրջանակում ստանձնած համատեղ աշխատանքների դերը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նիստի «Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման մասին» կետի շրջանակում սոցիալական պաշտպանության ոլորտի տարբեր իրավակարգավորումների, մասնավորապես՝ աշխատաշուկայի, զբաղվածության, ինչպես նաև աշխատանքային իրավունքի ուղղություններով տեղեկատվության փոխանակման գործընթացին։

Կողմերը խոսել են նաև երկու երկրների կողմից կազմակերպվող տարաբնույթ նախաձեռնություններում ներգրավվածություն ապահովելու պատրաստակամության մասին։