Նեթանյահուի այցի ֆոնին՝ Հունգարիան հայտնել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին

Լուրեր

25.11.2026 | 09:50
Նավթի գներն աճել են
25.11.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
Բոլորը

Հունգարիայի կառավարությունը հայտարարել է, որ դուրս է գալիս Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ), գրում է BBC-ն:

Այս մասին Հունգարիայի  վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որը հետախուզվում է ՄՔԴ-ի ձերբակալության օրդերով, պետական ​​այցով ժամանել է երկիր։

ՄՔԴ-ն իրավասու է քրեական պատասխանատվության ենթարկել ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին: Հունգարիան ՄՔԴ-ի հիմնադիր անդամն է, որը հաշվում է 125 անդամ պետություն և լինելու է այս դեպքում Եվրամիության առաջին երկիրը, որը դուրս կգա դրանից:

ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան այն երկրներից են, որոնք ՄՔԴ-ի մաս չեն կազմում, հետևաբար, չեն ճանաչում դրա իրավասությունը:

Իսրայելը նույնպես դատարանի կանոնադրության անդամ չէ։ Սակայն ՄՔԴ-ն 2021-ին որոշում է կայացրել, որ իր իրավասությունն ունի գրավյալ Արևմտյան ափի, Արևելյան Երուսաղեմի և Գազայի վրա, քանի որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդունել է, որ պաղեստինցիները կազմակերպության անդամ են:

Այժմ Հունգարիան պետք է գրավոր ծանուցում ուղարկի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին պայմանագրից դուրս գալու մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի