«Տուն ենք ուզում վերադառնալ»․ ռուս-ադրբեջանական սահմանին մնացած ադրբեջանցիները հացադուլ են անում

Լուրեր

02.04.2026 | 15:35
Փաշինյան VS Շահրամանյան․ ո՞վ է ճիշտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 15:33
Աշխարհի գավաթ․ Հայ մարմնամարզիկները մեկնարկում են չորրորդ փուլում
02.04.2026 | 15:26
Իրանի նախկին արտգործնախարար Քամալ Խարազին ծանր վիրավորվել է իր տանը հարվածների հետևանքով
02.04.2026 | 15:15
«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարը խոսել է «Հայաստանից ներմուծվող ապրանքների վերաբերյալ շարունակական բողոքների մասին»
02.04.2026 | 15:10
Փաշինյանը՝ Օվերչուկի ասածների մասին // ԱԷԿ-ի շահագործումը 5 ամսով դադարեցվել է. ԼՈՒՐԵՐ
02.04.2026 | 15:05
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Կիպրոսի դեսպանին
02.04.2026 | 14:53
Հարցաքննվել եմ 44-օրյա պատերազմի քրեական գործով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 14:45
Դավիթ Ղազինյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը ՀԷՑ-ի շուրջ իրավական գործընթացների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 14:37
8 ուժ ԿԸՀ-ում օգտահաշիվ է բացել ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու համար
02.04.2026 | 14:28
Պատրա՞ստ եք մեզ համոզել, որ ձեր իշխանության ժամանակ դատական համակարգում «մացոյականության» երևույթից ձերբազատվելու եք. Արթուր Ղամբարյանը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 14:19
Պատրաստվում ենք նրանց վերադարձնել քարե դար, որտեղ նրանց տեղն է․ Թրամփը՝ Իրանի մասին
02.04.2026 | 14:08
Պրեմիեր լիգայի ակումբները մեկ տարում 460 միլիոն ֆունտ են վճարել ֆուտբոլիստների գործակալներին
02.04.2026 | 13:59
ՊՊԾ-ն կարող է զենք էլ գործադրել, եթե վտանգ է սպառնում. Փաշինյանը՝ եկեղեցու միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:51
Ինդոնեզիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
02.04.2026 | 13:42
Պուտինին երևի տեղյակ չէին պահել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ապրում են Դաղստանի հետ սահմանին գտնվող  Կուլար գյուղի վրանային ճամբարում, 4-րդ օրն է՝ հացադուլ են անում։ Ակցիան անցկացվում է «Տուն ենք ուզում վերադառնալ» կարգախոսով։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հավաքվածներն Ադրբեջանի ու Ռուսաստանի իշխանություններից պահանջում են հարցն արագ կարգավորել, որպեսզի կարողանան անցնել սահմանը։ Հացադուլին անընդհատ կամ հերթափոխով մասնակցում է մոտ 200 մարդ։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կան մարդիկ, որոնք մեկ ամսից ավելի է՝ ապրում են վրանային ճամբարում, որոշներն էլ՝ անձնական մեքենաներում, կիսակառույցներում, պոլիէթիլենից պատրաստված կառույցներում։

Նշենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով ռուս-ադրբեջանական սահմանը փակ է։ Արդյունքում էլ հարյուրավոր ադրբեջանցիներ մնացել են սահմանին՝ առանց սեփական պետության օգնության։ Վերջին 20 օրվա ընթացում 271 մարդ սահմանն անցել է, սակայն նոր եկածների շնորհիվ ռուս-ադրբեջանական սահմանին կուտակվել է 650-700 մարդ։

«Մենք հոգնել ենք ապրել այստեղ՝ դաշտում։ Ցերեկն անտանելի շոգ է, լողանալու հնարավորություն չկա, նորմալ սնունդ չկա, շատերի մոտ փող էլ չի մնացել»,- Turan լրատվական գործակալությունը մեջբերում է ակցիայի մասնակիցներից մեկին։

«Кавказский Узел»-ի հետ զրույցում էլ Բաքվի բնակիչ Նամիկն ասել է, որ արդեն երկու ամիս է՝ Դաղստանում է։

«Մենք ուզում ենք տուն գնալ։ Ոչինչ ավելի չենք ուզում։ Ոչ մեկին ոչինչ չենք ուզում ապացուցել։ Մեզ համար որոշել ենք՝ կա՛մ այստեղ սովից կմեռնենք, կա՛մ տուն կգնանք»,- ասել է տղամարդը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունները դեռ 2 շաբաթ առաջ են մարդկանց խոստացել տանել։

«10-15 օր կարելի է համբերել, բայց կան մարդիկ, որոնք 2 ամիս այստեղ են։ Մեզ մոտ եկան իշխանության ներկայացուցիչները, խոստացան երեք օրվա ընթացքում դուրս հանել այստեղից։ Բայց արդեն 2 շաբաթ է անցել։ Այդ ընթացքում միայն 120 մարդ է անցել, այն էլ՝ կանայք ու երեխաներ, ծերերն ու հիվանդները։ Մենք համաձայն ենք, որ նրանց առաջին հերթին պիտի տանել, բայց մեզ էլ այնքան երկար այստեղ թողնելը ճիշտ չէ»,- ասել է քաղաքացին։

Նշենք նաև, որ ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչները դեռ որևէ կերպ չեն արձանգանքել սեփական քաղաքացիների բողոքի ակցիային։

Էմմա Չոբանյան