Ստեղծված են բոլոր նախադրյալները՝ պարենային անվտանգության ապահովման համար. Արցախի նախագահն ընդունել է Սուրեն Պապիկյանին

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը և ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ պարենային անվտանգության ընդհանուր խնդիրների լուծման համար առկա են բոլոր նախադրյալները: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ կառավարության հետ փոխգործակցված և սերտ աշխատանքի միջոցով նախանշված բոլոր ծրագրերն իրականություն կդառնան: «Նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով մեր բազմաթիվ հայրենակիցներ զրկվել են արտագնա աշխատանքից: Կարծում եմ՝ այս փուլում մեր ջանքերը մեծապես նպաստելու են նաև մեր հայրենակիցների համար հայրենիքում կայուն աշխատանք ունենալուն»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:

Շնորհակալություն հայտնելով նախագահին ջերմ ընդունելության համար՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է նախանշված հարցերի քննարկումը և պատրաստակամություն հայտնել այդ խնդիրների համապարփակ լուծման նպատակով օր առաջ քայերի ձեռնարկման ուղղությամբ:

Այնուհետև ԱՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել ոռոգման նպատակով ջրային ռեսուրսների վերաբերյալ պրեզենտացիան, որի իրականացման արդյունքում Արցախում կայուն ոռոգովի կդառնան 50 հազար հեկտար հողատարածք, որից 10.000 հա-ի վրա նախատեսվում է հիմնել նոր այգիներ: Մնացած տարածքներն, ըստ նախարարի, կօգտագործվեն դաշտավարական նպատակով՝ ցանքաշրջանառության կիրառմամբ՝ մշակելով հացահատիկ, յուղատու բույսեր, ընդեղեն և ձավարեղեն՝ էականորեն բարձրացնելով ԱՀ և ՀՀ պարենային անվտանգության մակարդակը: