«Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն ական է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին

Լուրեր

19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«ՀՀ գործող իշխանությունների կողմից նախաձեռնած հանրաքվեի վերաբերյալ  «Ժառանգություն» կուսակցությունը ժամանակին հստակ դիրքորոշում է արտահայտել՝ փաստելով, որ անհնար է կեղծված Սահմանադրության առանձին կետի փոփոխության ճանապարհով կյանքի կոչել 2018 թ. համաժողովրդական շարժման արդյունքում երկրում տեղի ունեցած փոփոխությունների տրամաբանությունը: Իշխանությունը ականջալուր չեղավ հեղափոխության արժեքների ջատագով ուժերի և նրանց համախոհ հանրության պնդումներին, որոնց համաձայն՝ անհրաժեշտ է ազգային համաձայնության մթնոլորտում քաղաքական գնահատական տալ անցյալին՝ մշակելով նոր սահմանադրություն, որը կապահովի Հայաստանի Հանրապետության կառավարման ողջ համակարգի ժողովրդավարական ընթացքը՝ իշխանությունն իրապես վերադարձնելով ժողովրդին:

Սկսվեց համավարակը՝ ահագնացնելով հակակշիռներ չունեցող անձնակենտրոն իշխանության տեղապտույտը, որը սկսեց ճանապարհներ որոնել հրաժարվելու  ապարդյուն հանրաքվեից: Ի հեճուկս գործող օրենսդրական կարգավորումների՝ որոշվեց ԱԺ-ին օժտել իրավասությամբ չեղարկելու հանրաքվեն: Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ-ն միայն իշխող խմբակցության ձայների շնորհիվ ընդունեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքի խնդրահարույց նախագիծը՝ ապացուցելով գործող խորհրդարանի գործունակության կորուստը:

«Ժառանգությունն» արձանագրում է, որ այս օրենսդրական փոփոխությունն ական է՝ տեղադրված ՀՀ նեքաղաքական դաշտում, այն խախտում է իշխանությունների տարանջատման և հակակշիռների ստեղծման ժողովրդավարական հիմնական սկզբունքը՝ հնարավորություն ստեղծելով մեծամասնություն ունեցող ուժերին օրենքները ծառայեցնել խմբիշխանության պահպանման հատվածական շահերին:

«Ժառանգությունը» վերստին արձանագրում է՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծման միակ օրինական ճանապարհը ազգային համաձայնության մթնոլորտում շահագրգիռ բոլոր ուժերի ներգրավմամբ նոր սահմանադրության հնարավորինս արագ և կազմակերպված մշակումն է և այս օրակարգով հանրաքվեի ապահովումը»: