Քոչարյանի գործը՝ ՄԻԵԴ կարծիքից հետո․ գնդակը Սահմանադրական դատարանի դաշտում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 20:14
Կուբայում բողոքի ցույցեր են․ երկիրը բախվում է տասնամյակների ընթացքում ամենածանր բլեքաութին
14.05.2026 | 20:00
ՀՀ-ի դեմ կիբերհարձակումները կլրջանան ընտրությունների օրերին. Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:54
ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
14.05.2026 | 19:41
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Համբարձման տոնը
14.05.2026 | 19:30
Հայաստանում և Ադրբեջանում հանրության տրամադրություններն արտացոլում են հակամարտությունից հոգնածությունը. Թոմ դե Վաալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:24
Ինչու է Ալեքսան Ալեքսանյանը 2 մլն դրամ նվիրել ՔՊ-ին. Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:15
Կարապետյանը հորեղբոր՝ «դպրոց կառուցողներն ու ասֆալտ անողներն ուղեղ չունեն» արտահայտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:05
Փաշինյանին վիրավորած բլոգերին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
14.05.2026 | 18:47
Ընտրակաշառք, փախուստի փորձ․ ՆԳՆ-ն 49-ամյա տղամարդու է ձերբակալել
14.05.2026 | 18:46
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 18:34
«ՔՊ-ակա՞ն ա, ժողովուրդ»․ Ծառուկյանը՝ իրեն հակադարձած կնոջ մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 18:30
56․2 մլն դրամի նվիրատվություն․ ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համարը
14.05.2026 | 18:26
Տաշիրի պոլիկլինիկայում ՔՊ-ի տարբերանշան-քարտեզի պատճառով միջադեպ է տեղի ունեցել․ մեկ անձ ձերբակալվել է
14.05.2026 | 18:21
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար է նշանակվել Յանա Լանտրատովան. Ուկրաինայում նա մեղադրվում է երեխաների արտաքսման մեջ
14.05.2026 | 18:15
Մարդկությունը մեր մոտից ա փրկվել․ Բերդում Ծառուկյանը Նոյին հիշեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակեց երկար սպասված խորհրդատվական կարծիք՝ ի պատասխան Հայաստանի Սահմանադրական դատարանի դիմումի։ Այն առնչվում է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված սահմանադրական կարգի տապալման մեղադրանքին ու Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի կիրառմանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի լույսի ներքո։ Այս մասով Ստրասբուրգի դատարանը հակասության մասին չի հայտնում։ Դատավորները կապ չեն գտել իրենց ուղղված հարցերի ու Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործընթացի միջև։

Հիշեցնենք, որ անցյալ տարի մայիսին երկրորդ նախագահին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանը կասեցրել էր Քոչարյանի գործով քրեական գործի վարույթը, և սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար այն ուղարկել Սահմանադրական դատարան։ Իր հերթին Սահմանադրական դատարանը հուլիսին կասեցրել էր դիմումի քննությունն ու խորհրդատվության համար դիմել ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով։

Արդյոք  սահմանադրական կարգի տապալման մեղադրանք կարո՞ղ էր առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին։ Նրա փաստաբանական խմբի պատասխանը միանշանակ բացասական է։ Պնդում են՝ 2008 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ՝ այդպիսի հոդված գոյություն չի ունեցել։ Այս հարցի վերաբերյալ ՄԻԵԴ-ը նշում է, որ գնահատական տալիս պետք է հաշվի առնվի կոնկրետ գործի հանգամանքները, այլ ոչ թե կատարվի վերացական մեկնաբանություն։ Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ոչ ոք չի կարող ճանաչվել մեղավոր այն գործողության համար, որը տվյալ պահին չի համարվել քրեական հանցագործություն։ Սակայն, միաժամանակ ամրագրված է, որ այն չի խոչընդոտում ցանկացած անձի դատի տալ, պատժել որևէ գործողության համար, որը քրեական հանցագործություն է համարվել ըստ իրավունքի ընդհանուր սկզբունքների։

Մեկնաբանելով ՄԻԵԴ կարծիքը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնում է հետևյալ տեսակետը․ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր այսօրվա խորհրդատվական կարծիքով ասել է, որ խնդիրը հոդվածը չէ, խնդիրը հանցակազմն է, իսկ այդ հանցակազմը՝ սահմանադրական կարգի տապալումը, գոյություն է ունեցել մեր Քրեական օրենսգրքում։ Այսինքն՝ ՄԻԵԴ-ն ասել է այն, ինչ երկար ժամանակ ասում էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը»։

ՄԻԵԴ հրապարակած խորհրդատվական կարծիքը մեկնաբանելով, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նախ այն շատ օգտակար համարեց, ապա պնդեց, թե Եվրոպական դատարանի այս որոշմամբ ուրվագծվել են իրենց՝ նախկինում արած պնդումները Քոչարյանին առաջադրված մեղադրանքի որոշակիության, դրա հետադարձ ուժի վերաբերյալ։ Վարդևանյանի մեկնաբանմամբ, ՄԻԵԴ-ը հետադարձ ուժի կանոնի կիրառելիության հարցը թողել է ներպետական պրակտիկային․ «Մենք ունենք Հայաստանում ներպետական պրակտիկա՝ ունենք «Յոթի» գործ, այս գործի հատկանիշներով նաև Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցում՝ մեկ հիմքով պայմանավորված՝ հետադարձ ուժի»։

Ըստ Վարդևանյանի՝ Քոչարյանին առաջադրված 300․1 հոդվածը՝ Սահմանադրական կարգի տապալում, նոր հանցակազմ է պարունակում, հետևաբար նաև՝ իր խստության հատկանիշներով։ Ըստ նրա՝ ՄԻԵԴ-ը տեսել է անհստակություն Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հոդվածում․ «Այս փաստաթղթում դուք տեսնում եք 300․1-ի անհստակության բացահայտման բանաձևը, ոչ թե հստակության, այլ՝ անհստակության»։

Ի վերջո, այս հարցերը պետք է վերջնական պատասխան ստանան Սահմանադրական դատարանում, ասում է Վարդևանյանը։ Ըստ Քոչարյանի պաշտպանի՝ քրեական հետապնդումն իր պաշտպանյալի նկատմամբ պետք է դադարեցվի։ ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, մեկնաբանելով ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը, նշում է, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը Կոնվենցիայի 7-րդ հոդվածի հետ, որն է՝ առանց օրենքի չկա պատիժ, հակասության մեջ չէ։ Ըստ Խաչատրյանի՝ Քոչարյանին վերագրվող հանցանքը պատժելի է եղել, թե 2008 թվականին, թե դրանից հետո մինչ օրս․ «Ասում է, որ արգելք չէ անձին դատելը, եթե հանցակազմ է առկա, ճանաչվել է որպես հանցակազմ։ էսօր, երբ Քոչարյանը ամբաստանյալի կարգավիճակով դատարանում է, ունեցել է սահմանադրական կարգի տապալում հանցակազմը, և Քոչարյանին մեղադրանքը առաջադրվել է այս պահին գործող ձևակերպմամբ, որը որևէ կերպ, ըստ Եվրոպական դատարանի, չի հակասում Կոնվենցիայի 7-րդ հոդվածի համապատախան մտքին»։

ՄԻԵԴ այս կարծիքը խորհրդատվական է և չի կարող դրվել դատական ակտի հիմքում, ասում է Արմեն Խաչատրյանը․ «Ենթատեքստում դատարանը ակնարկել է, որ այս գործով պետք է դատական ակտ լինի, իսկ մեղադրակա՞ն, թե՞ արդարացնող դատական ակտ, ինքն ասում է, որ ձեր դատարանների ու դատավորների գործն է։ Պիտի քո վստահորդի հետ ունենաս այնպիսի մեծ պայմանագիր, որ փորձես քո տապալումը ցույց տաս որպես հաղթանակ»։

Ակնկալվում է, որ Վենետիկի հանձնաժողովը այս հարցի վերաբերյալ իր կարծիքը կհրապարակի մինչև ամսվա վերջ։ Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը մինչ կորոնավիրուսային համավարակի վարտը կպահվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան