Մենք անցել ենք Իրանի և Ֆրանսիայի ցուցանիշները, այս տեմպի դեպքում կհասնենք Իտալիային․ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մենք մեկ մլն բնակչին ընկնող կորոնավիրուսի դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանից և Ֆրանսիայից, հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս տեմպով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին: Այս համաճարակի տարածման նման տեմպը, անկախ նրանից, թե քանի տոկոսն է ախտանիշով, քանի տոկոսն է ասիմպտոմ, ինքնաբերաբար բերում է ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի, նաև մահվան դեպքերի աճի: Նման իրավիճակի պատճառը հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանումն է և մեր քաղաքացիների կողմից համաճարակային ահազանգերին պատշաճ լրջությամբ չվերաբերվելը»,- ասաց Փաշինյանը:
Մարմասները տեսանյութում: