Արտակարգ դրության երկարաձգումն ընդդիմությանը լռեցնելու գործի՞ք, թե անհրաժեշտություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգվեց ևս 30 օրով, սակայն մի շարք կարևոր սահմանափակումներ հանվեցին, ամսի 18-ից կգործարկվի նաև հանրային տրանսպորտը։

Եթե հանվում են հիմնական սահմանափակումները, ո՞րն է նպատակը արտակարգ ռեժիմի երկարաձգման։ Արդյոք դեռ պահպանված սահմանափակումները հնարավոր չէ՞ր իրականացնել համապատասխան օրենքների միջոցով:

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանին վարչապետի այս հիմնավորումը չի համոզում։ Նա ընդգծում է, որ կառավարությունը եղած օրենսդրական կարգավորումները ներկա մարտահրավերներին համապատասխանեցնելու համար երկու ամիս ժամանակ ուներ: Ռուբեն Մելիքյանը կառավարության այս որոշման հիմքում այլ պատճառ է տեսնում: Ըստ նրա՝ այս շրջանում իշխանությունների կայացրած մի շարք որոշումները հարուցել են հանրության դժգոհությունը, սակայն մարդիկ չեն կարողանում իրենց տեսակետն արտահայտել՝ հավաքների ազատության սահմանափակման պատճառով:

Այնուհանդերձ, իրավապաշտպանից հետաքրքրվեցինք՝ արդյոք մտավախություն չկա՞, որ հավաքներից հետո կարող են լինել վիրուսի բռնկումներ:

Հիշեցնենք, որ դեռ սահմանափակումները չհանած, եղել է օր, երբ կորոնավիրուսի 180 դեպք է գրանցվել: Մելիքյանը, որը ևս գնահատում է ռիսկերը, ասում է՝ կառավարությունը պետք է սահմանափակումները հանի, բայց հատուկ ռեժիմ սահմանի:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, մինչդեռ, նկատում է, որ հավաքների ազատությունը սահմանափակելու նպատակով արտակարգ դրության արհեստական երկարացման մասին պնդումներն անտեղի են։ Նա հիշում է դեպքեր, երբ արտակարգ դրության օրերին եղել են բողոքի ակցիաներ:

«Իշխանության վարած քաղաքականության արդյունքում փողոց դուրս գալու շատ պատճառներ կան», – ասում է Նինա Կարապետյանցը: Սակայն, շեշտում է, որ այս շրջանում պետք է պահպանել արտակարգ դրության ռեժիմի կանոնները: Իրավապաշտպանը նաև տեսակետ է հայտնում, որ այս շրջանում խոսքի ազատության խնդիրների մասին բարձրաձայնողներն այլ քաղաքական նպատակներ են հետապնդում:

Իշխանության ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը անհեթեթ է համարում հնչեցված մեղադրանքները, թե արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է խոսքի ազատության սահմանափակումների համար: Պատգամավորը ևս քաղաքական ենթատեքստ է տեսնում: Այնուհանդերձ մինչև պանդեմիան ականատես ենք եղել, որ  սոցիալական և քաղաքական տարբեր հիմնախնդիրների հետ կապված կառավարության մոտ բողոքի ակցիաներ են եղել և բիրտ ուժով քաղաքացիներ են բերման ենթարկվել:  Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք սա քայլ չէ՞ր նման ակցիաներից խուսափելու համար:

Ինչևէ․ արտակարգ դրության երկարաձգման այս փուլում, սահմանափակումների մեղմացմանը զուգահեռ, խստացվելու են սահմանված կարգի խախտման պատասխանատվության միջոցները։

Պարետ Տիգրան Ավինյանը նաև այսօր Աժ-ում հայտնեց, որ հանրային միջոցառումներին մասնակցող անձանց թույլատրելի քանակը 20-ից դարձել է 5։

Մանրմասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան