Հրաչյա Հակոբյանը քննարկում է Միքայել Մինասյանին դատի տալու հարցը

Լուրեր

30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 10:04
Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը. փլուզում Բագրատունյաց 10 հասցեում
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը իրավապահների հետ քննարկում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին դատի տալու հարցը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Պատճառը Մինասյանի այն հայտարարություններն են, թե Փաշինյանի ընտանիքի անդամները, այդ թվում՝ Հրաչյա Հակոբյանը, ներգրավված են մաքսանենգ ծխատոտի արտահանման սկանդալում:

«Այդ խոհանոցային եթերը լրիվ նվիրված էր մի ստի, որին ես վաղուց արձագանքել եմ, հերքել եմ, բայց չգիտեմ ինչու՝ դա նոր հասավ խոհանոց, կամ պետք էր, որ ևս մեկ անգամ հիշեին: Ի դեպ, ես դատի եմ տվել 4 անձի այս ստի հետ կապված: Հիմա էլ իմ իրավաբան գործընկերների հետ քննարկում եմ Միքայել Մինասյանի՝ Միշիկի հայտարարության հետ կապված իմ անելիքները: Քննարկում եմ, չի բացառվում, որ դատական հայց կլինի: Ինչպես այդ 4 հոգին արել են նմանատիպ սուտ հայտարարություն, այդպես էլ երեկ Միշիկն է արել սուտ հայտարարություն: Ուղղակի այն 4 հոգուն կարողացել ենք ուղարկել ծանուցումներ, իսկ այս դեպքում պետք է հասկանանք, թե ինչ պետք է անենք»,- ասաց նա:

Նարեկ Կիրակոսյան