Հինգ երկիր դատապարտել է Լիբիայում և Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները

Լուրեր

19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հունաստանի, Կիպրոսի և Ֆրանսիայի  արտգործնախարարները մայիսի 11-ին կայացած հեռուստակոնֆերանսից հետո համատեղ հայտարարություն են տարածել։ Ըստ այդմ՝ հեռուստակոնֆերանսում կողմերը քննարկել են Միջերկրական ծովի արևելյան հատվածում խաղաղությանն ու կայունությանը սպառնացող ճգնաժամերը. գրում է ermenihaber-ը:

Մտահոգություն հայտնելով տարածաշրջանում լարվածության մեծացման և շարունակական սադրիչ գործողությունների առթիվ՝ հնգյակը ընդգծել է, որ արևելամիջերկրածովյան ջրերում՝ Կիպրոսի հատուկ տնտեսական գոտում, Թուրքիայի կողմից բնական գազի և նավթի որոնումները հակասում են միջազգային իրավունքի նորմերին։

Միաժամանակ, միջազգային իրավունքի տեսակետից հակաօրինական է համարվել նաև Թուրքիայի և Լիբիայի միջև ծովային սահմանների վերաբերյալ  կնքված փոխըմբռնման հուշագիրը։ Ընդգծվել է, որ այդ փաստաթուղթը «չի կարող միջամտել երրորդ երկրների ինքնիշխանության իրավունքին, հակասում է ծովային իրավունքի նորմերին և երրորդ երկրների համար իրավական ուժ չունի»։

Անդրադառնալով Լիբիայում տիրող իրավիճակին՝ հինգ երկրներն առնվազն մուսուլմանների սրբազան ռամազան ամսվա ընթացքում զինադադարի կոչ են արել հակամարտող կողմերին։ Նրանք դատապարտել են Լիբիայում Թուրքիայի ռազմական ներկայությունը՝ ընդգծելով, որ «Լիբիայի հարևանները սպառնալիք են ստեղծում Եվրոպայի և Աֆրիկայի կայունության համար»։