Շոյգուն հայտարարել է, թե ՌԴ միջուկային «հովանոցն» առաջին հերթին նախատեսված է ՀԱՊԿ երկրների համար

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

Ռուսաստանի միջուկային «հովանոցը», համաձայն թարմացված միջուկային դոկտրինի, տարածվում է առաջին հերթին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, գրում է «Ինտերֆաքս»-ը։

«Ցանկանում եմ նշել, որ հին դոկտրինում էլ նախատեսված էր այդ հովանոցը, ինչպես ասում ենք, այդ թվում՝ մեր դաշնակիցների համար։ Դա պարզ էր և հստակ նշված։ Ինչ վերաբերում է նոր դոկտրինին, բնական է, այնտեղ խոսքն առաջին հերթին ՀԱՊԿ երկրների մասին է։ Առանձին հավելում կա, իմ կարծիքով՝ բավական կարևոր, դա վերաբերում է Բելառուսին»,- նշել է Շոյգուն Աստանայում ՀԱՊԿ ԱԳ, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի շրջանակում։

Նա նշել է, որ այժմ միջուկային զենքի կիրառման չափանիշները դոկտրինալ սահմանված են, երբ Բելառուսի դեմ ագրեսիա է իրականացվում սովորական զենքերով, և երբ վտանգված է հանրապետության գոյությունը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 19-ին հրամանագիր էր ստորագրել միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի պետական ​​քաղաքականության թարմանցված հիմունքները հաստատելու մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի