Նախկին վարչապետները ներկայացան Քոչարյանի գործով դատական նիստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
08.05.2020 | 14:02Դատարան այսօր ներկայացան Հայաստանի և Արցախի նախկին վարչապետներից չորսը՝ երաշխավորելու ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար։
Նրանցից յուրաքանչյուրը հինգ հարյուր հազարական դրամ կվճարի ամբաստանյալի պաշտաճ վարքագծի համար։
Վարչապետներից Կարեն Կարապետյանն ասաց, որ բնակվում և աշխատում է Մոսկայում։ Մնացած նախկին վարչապետների մշտական բնակության վայրը Երևանն էր։ Նրանք դատարանում պնդեցին իրենց միջնորդությունը Քոչարյանին ազատ արձակելու համար։
Նշենք, որ վարչապետները դատարանի շենք էին մտել հետնամուտքով և նրանց հանդիպել լրագրողներին չհաջողվեց։ Նրանք ներս մտնելիս չողջագուրվեցին Ռոբերտ Քոչարյանի հետ՝ պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լիլիթ Շաբոյան