Հրեաները, որոնք ընկերացան Թուրքիայի հետ և ցեղասպանության ժխտողներ դարձան. Haaretz

Լուրեր

18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Իսրայելական Haaretz պարբերականն անդրադարձել է թուրքական իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ժխտման թեմային։ Պարբերականը հրապարակել է Լոնդոնի տնտեսության դպրոցի պատմաբան Մարկ Բայերի հոդվածը, որտեղ ասվում է, թե թուրքական իշխանություններին ցեղասպանության ժխտման մեջ օգնել են նաև հրեական համայնքի ղեկավարները՝ փորձելով պահպանել թուրքերի հավատարմությունը։

Հոդվածում նշվում է, որ 15-րդ դարի վերջին Օսմանյան կայսրությունն ընդունել է Իսպանիայից և Պորտուգալիայից վտարված հրեաներին: Երախտապարտ հրեաներն էլ օսմանյան սուլթանին իրենց փրկիչ են պատկերացրել։

«Օսմանյան հրեաները սկսեցին թուրքին որպես պաշտպան գովազդել: Դա տեղի ունեցավ հայերի առաջին կոտորածներին զուգահեռ: Իրենց համարելով սուլթանի հավատարիմ հպատակներ՝ օսմանյան հրեա առաջնորդները Սուլթան Աբդուլհամիդ 2-րդ կողքին կանգնեցին՝ ընդդեմ հայերի, որոնք դարձել էին նրանց ընդհանուր թշնամին»,- ասվում է հոդվածում:

Պատմաբանը նշում է, որ Հայոց ցեղասպանությունից հետո հրեական համայնքը վախ ու անհանգստություն զգաց, օսմանյան մամուլում հակահրեական արշավներ սկսվեցին, ջարդեր, իսկ 1980-ականներից պայթեցին ժողովարանները՝ կրոնական կառույցները: Նա գրում է, որ, չնայած դրան, հրեական առաջնորդները դեմ էին Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

«Հայոց ցեղասպանության ժխտմանն աջակցել է նաև Իսրայելի ղեկավարությունը. նախագահներ Շիմոն Պերեսը և Մոսե Կացավը, ինչպես նաև երկրի արտգործնախարարությունը, ամերիկյան գրեթե բոլոր խոշոր հրեական կազմակերպությունները, ինչպես նաև Օսմանյան կայսրության ամենաազդեցիկ հրեա պատմաբաններ Բեռնար Լյուիսը և Ստենֆորդ Շոուն»,- գրում է պատմաբանը։

Նա հավելում է, որ վերջին ժամանակներում հրեական համայնքներում և Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ վերաբերմունքը փոխվում է: Մասնավորապես՝ ԱՄՆ-ում հրեական խոշոր կազմակերպությունները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը ներկայացրել է հրեական ծագում ունեցող կոնգրեսական Ադամ Շիֆը։

Նելլի Մելքոնյան