Մհեր Գրիգորյանը ներկայացրեց, թե պետությունը որ քաղաքացիների գազի և լույսի վարձերը կփոխհատուցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 23:01
Չեմ հիշում իմ աշխատանքային պարտականություններում օրենքով ինչ էր նախատեսված. Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 22:41
14-ամյա Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday»-ում հաղթել է Մագնուս Կարլսենին
18.08.2026 | 22:34
Զինծառայողների հետ հանդիպումների օրակարգում՝ ոչ կանոնագրքային հարաբերությունների բացառումը. ՊՆ
18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
Բոլորը

Կառավարությունն ապրիլի 13-ի արտահերթ նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը, որը ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ այս միջոցառման նպատակն է՝ օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց: Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բոլոր բնակիչ բաժանորդները, որոնց այս տարվա փետրվարի ծախսը չի գերազանցել՝ բնական գազի սպառման գծով՝ 10.000 ՀՀ դրամը, էլեկտրական էներգիայի սպառման գծով 5.000 ՀՀ դրամը:

Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50% -ի չափով:

Ընդհանուր գումարը փոխանցվում է բնական գազ և էլեկտրական էներգիա մատակարարող ընկերություններին Միջոցառման շահառու համարվող բնակիչ բաժանորդներին հետագա փոխանցման պայմանով։

Մհեր Գրիգորյանը նշեց, որ այս միջոցառումը վերաբերում է բոլոր բաժանորդներին՝ անկախ նրանից՝ ժամկետանց պարտքեր ունե՞ն, թե՞ ոչ: Ընդ որում՝ պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ նրանք, որոնք արդեն վճարել են գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց, նրանց մասով կձևավորվի կանխավճար, իսկ որոնք չեն վճարել, այդքանով կնվազի վճարը:

Մանրամասները՝ տեսանյութում: