«Հին» Հայաստանում ձևավորված բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևատրումների համակարգի արդիականությունը

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Այս ուսումնասիրության վրա սկսել էի աշխատել դեռ 2020թ. հունվարին և պատրաստվում էի հրապարակել ավելի ուշ, երբ կհրապարակվեին բարձրաստիճան պաշտոնատար անձանց 2019թ. գույքի և եկամուտների հայտարարագրերը: Սակայն վերջին շրջանում պարգևատրումների հարցը հայտնվեց հանրության հետաքրքրությունների կիզակետում: Արդյունքում որոշեցի կիսվել իմ դիտարկումներով:

2013թ. դեկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը: Այդ օրենքի քննարկման ժամանակ պատգամավոր Փաշինյանը կարծիք հայտնեց, քանի որ  պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու մասին առաջարկ ներկայացնելը ցինիզմ է. «պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը տոկոսային առումով չի կարող լինել ավելին, քան հաշմանդամի կամ ծնողազուրկ երեխայի նպաստինն ու թոշակինը տոկոսային առումով»:

2019թ. հոկտեմբերին հայտնի դարձավ, որ վարչապետի գաղտնի հանձնարարականով բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը կրկնապատկվել է: Վարչապետն արդեն ունի 30 տարվա ստաժ ունեցող իր ուսուցչի հարցի պատասխանը: 2020թ. ապրիլի 6-ին վարչապետը կարծում էր, որ բարձր աշխատավարձն ու պարգևավճարը ցինիզմ էր «հին» Հայաստանում, ակնարկելով, որ «նոր» Հայաստանում քաղաքացիները պետք է ուրախ լինեն, որ բարձրաստիճան պաշտոնյաները բարձր աշխատավարձ են ստանում և ստիպված չեն կաշառք վերցնել (ինչքան հիշում եմ, հարցազրույցներից մեկում կաշառք չստանալն ուղղակի կապեց բարձր պարգևավճարների հետ): Այսինքն ստացվում է, որ «նոր» Հայաստանում, եթե նախարարը կամ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահը մնա ամսական 793680 դրամի հույսին (պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրության և 2020թ. ապրիլի 9-ի մամուլի ասուլիսի ժամանակ զուտ աշխատավարձի վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարի հայտարարության հիման վրա), «ստիպված» կաշառք է վերցնելու:  Եթե սա կառավարության, վարչապետ Փաշինյանի և նրա առաջնորդած քաղաքական ուժի արժեքային համակարգի մասն է, ապա քաղաքացիներն առաջիկա տարիներին իրենց կյանքն ու հասարակական հարաբերությունները վերաիմաստավորելու կարիք ունեն: Դրանից հետո վարչապետն իհարկե պետք է զարմանա, երբ ի պատասխան պատահական սկզբունքով ընտրված համարի հեռախոսազանգին պատասխանող քաղաքացուց տեղեկանում է, որ նրա ընտանիքն ապրում է 40000 դրամ ամսական կենսաթոշակով կամ նպաստով ու դեռ վարկեր է մարում: Չէ որ նախարարը չի կարողանում ապրել պետությունից ստացվող 793680 դրամով:

Ովքե՞ր էին բարձրաստիճան պաշտոնյաները մինչև հեղափոխությունը: Ինչքա՞ն էին նրանք վաստակում: Սրանք հռետորական հարցեր չեն: Պաշտոնյաներից մի քանիսի եկամուտների վերաբերյալ www.etics.am կայքում առկա տեղեկատվությունը ներկայացված է աղյուսակում: Այս վերլուծությունը կարելի էր նաև այլ կերպ իրականացնել, օրինակ, հաշվելով պաշտոնը ստանձնելուց հետո եկամուտների միջին մակարդակը, բայց դա թողնում եմ ուրիշներին: 2019թ. տվյալները հետո կավելացնենք:

Ստացված փոխառությունը եկամուտ չի համարվում, քանի որ փոխառություն ստացողը հետագայում այդ գումարը պետք է վերադարձնի: Նախկինում տրամադրված փոխառությունների վերադարձը եկամուտ չի համարվում, քանի որ դա նախորդ ժամանակաշրջանի եկամուտ է: Եկամուտ կարող էր համարվել փոխառության դիմաց ստացված տոկոսները, սակայն հայտարարագրերը դրանց մասին տեղեկատվություն չեն պարունակում: Եթե պաշտոնը ստանձնել է 2018թ. մայիսի սկզբին մինչև պաշտոնը ստանձնելը ստացած աշխատավարձը բաժանվել է 4-ի:

 

Հիրավի, մի շարք դեպքերում կյանքի է կոչվել վարչապետի «հարստացիր և հարստացրու» կարգախոսը: Վարչապետի քաղաքական գործընկերների մի մասի եկամուտները հեղափոխությունից հետո կտրուկ ավելացել են: Վճարում են հարկատուները:

Պաշտոնը ստանձնելիս ԱԺ պատգամավորները և ղեկավար կազմը, փոխվարչապետերը, նախարարները, նախարարների տեղակալները և մնացած բարձրաստիճան պաշտոնյաներն իմացել են օրենքով սահմանված աշխատավարձի մեծության մասին: Եթե աշխատավարձի մեծությունը կարևոր էր և օրինակ նախարարի որևէ թեկնածուի համար 793680 դրամը քիչ էր, ապա նա պետք է հրաժարվեր պաշտոնից և ընդուներ ավելի բարձր աշխատավարձ ապահովող մասնավոր հատվածի առաջարկը: Վարչապետը մի անգամ պատմեց, որ պաշտոն ստանձնելու վերաբերյալ իր առաջարկությունը մի քաղաքացի մերժել է, որովհետև մասնավոր հատվածում 9 մլն դրամ աշխատավարձ է ստանում: Սա ազնիվ կեցվածք է:

Անազնիվ է, երբ մարդը, հայրենիքին ծառայելու մղումով «համաձայնվում է» բարձր պաշտոն ստանձնել և դրանից հետո ասում է. «ես 793680 դրամով ո՞նց ապրեմ»: Իսկ մինչև հեղափոխությունն ինչպե՞ս էիք ապրում: Ինչպե՞ս են ապրում մի քանի հարյուր հազար դրամ պարգևատրում չստացող ուսուցիչները, բժիշները, շինարարները, գնացքավարները, և մնացած ոչ պակաս հայրենասերները: Սա ազնիվ չէ ՀՀ քաղաքացու առաջ և շատ ցցուն ներկայացնում է այն արժեքային համակարգը, որն ունի «անհատական ջանքով» պետության հաշվին բարեկեցության ձգտող իշխանավորը:

Կամ միգուցե պաշտոնը ստանձնելուց հետո պետական բարձրաստիճան պաշտոնյան ասում է. «սա ցածր աշխատավարձ է» նախարարի կամ պատգամավորի համար: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատավարձի մեծությունը սահմանվում է օրենքով: Եթե կարծում եք, որ տվյալ պաշտոնի շրջանակներում կատարվող աշխատանքն ավելի բարձր հատուցում պետք է ստանա, առաջարկեք փոխել օրենքը: Պարգևատրումների միջոցով բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտն ավելացնելը «հին» Հայաստանում գտած լուծում է, որ պետք է տեղ չունենա «նոր» Հայաստանում: Բարձրաստիճան պաշտոնյաները լավ գիտեն, որ հասարակության բացարձակ մեծամասնությունը, նույնիսկ իրենց ձայն տված 70%-ը, որին ժամանակ առ ժամանակ հղում են կատարում իրենց գործընկերներից մի քանիսը, դժվար թե ողջունի այդպիսի նախաձեռնությունը: Եվ հետևաբար իրենց եկամուտն ավելացնելու, կաշառք «չենթադրող», շրջանցիկ ճանապարհներ են փնտրում:

Ավելի բարձր եկամուտներ եք ուզում, գնացեք մասնավոր հատված, բարձր, օրինակ 9 միլիոն դրամ ստացեք, ոչ հարկատուների հաշվին, վճարեք հարկերը և վայելեք կյանքը:

Չասեք, իբր պետական հատվածում նույնպես բարձրակարգ մասնագետներ են հարկավոր: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն նախագահի, պատգամավորի, վարչապետի, փոխվարչապետի, նախարարի և նրա տեղակալի պաշտոնը քաղաքական է: Նախագահ, պատգամավոր, վարչապետ, փոխվարչապետ, նախարար, նախարարի տեղակալ են դառնում ոչ թե մասնագիտական գիտելիքների, կարողությունների ու հմտությունների համար, այլ ընտրությունների ու քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում: Մասնագիտական աշխատանք կատարում են քաղաքացիական ծառայողները, որոնք պաշտոնի են նշանակվում, եթե նրանց գիտելիքները, հմտությունները և կարողությունները բավարարում են պաշտոնի անձնագրով սահմանված նվազագույն պահանջներին:

2018թ. ՀՀ նոր կառավարությունը նախաձեռնեց հեղափոխական օրակարգի հետ կապ չունեցող և նույնիսկ այդ օրակարգի մաս կազմող արդարության պահանջին հակառակ ընթացքով հարկային բարեփոխում, որի շրջանակներում որոշեց հրաժարվել աշխատավարձերի պրոգրեսիվ հարկման համակարգից: Ընդիմախոսներիս վարչապետը մեղադրեց կեղծ սոցիալական օրակարգ ձևավորելու և ցածր աշխատավարձերը խրախուսելու մեջ, անտեսելով այն հանգամանքը, որ սոցիալական «օրակարգը» ձևավորված է Սահմանադրությամբ, իսկ պրոգրեսիվ հարկման կողմնակիցն ի սկզբանե պետք է կողմ լինի բարձր աշխատավարձերին, քանի որ բարձր աշխատավարձերի դեպքում պրոգրեսիվ հարկման համակարգը ենթադրում է հավաքագրվող ավելի շատ հարկ, ինչը կարող է օգտագործվել ավելի շատ սոցիալական ծախսերի կատարման նպատակով, կամ կարող է ամրության բարձիկ հանդիսանալ տնտեսական ցնցումների ժամանակ:

Հավանաբար ավելի վատ էր այն, որ կառավարությունը չէր ուզում և չի ուզում հաշվի առնել, որ աշխատավարձը պետք է նաև կապված լինի արտադրողականության հետ: Իհարկե կառավարությունը բարձր արտադրողական է: Տեսեք քանի որոշում է ՀՀ կառավարությունն ընդունել յուրաքանչյուր տարի: Ոչինչ որ այդ որոշումների մի զգալի մասը նախկինում ընդունված որոշումներում փոփոխությունների մասին է, ինչն օրինակ կարող է աշխատանքի որակի ցուցիչ հանդիսանալ:

ՀՀ կառավարության աշխատանքի արտադրողականությունն ուղղակի հիացնում է: 2020թ. ապրիլի 9-ի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 51 հարց, տևեց 46 րոպե: Կրկնում եմ. 51 հարցի վերաբերյալ որոշումներ ընդունելու վրա ՀՀ կառավարությունը ծախսել է  ընդամենը 46 րոպե: Ֆանտաստիկ արտադրողականություն: Գիտեք ինչո՞ւ: Որովհետև կառավարության նիստի օրակարգը և քննարկվող հարցրեի շրջանակը ձևավորվում է «հին» Հայաստանում ձևավորված մեխանիզմների օգնությամբ, ինչի արդյունքում 51 հարցերից ընդամենը 5-ն էր «զեկուցվող»: Եթե հարցը չզեկուցվող է, ինչո՞ւ է ընդհանրապես դառնում կառավարության նիստի օրակարգի մաս: Ինչո՞ւ է այդ հարցի վերաբերյալ ՀՀ կառավարությունը որոշում կայացնում: Եթե խնդիրն օրենսդրության մեջ է, փոխեք օրենսդրությունը և կառավարության նիստի օրակարագում ներառեք պետության առջև ծառացած այն կարևորագույն խնդիրները, որոնք կառավարության կողմից որոշումների կայացում են պահանջում:

Մինչև թավշյա հեղափոխությունը բոլոր չալարողները խոսում էին կառավարման համակարգի խնդիրների և թերությունների մասին: Հեղափոխությունից հետո փոխվեց վարչապետը, փոխվարչապետերը, մի քանի նախարար և կոմիտեի ղեկավար, սակայն չփոխվեց կառավարման և երկրի համար կարևորագույն որոշումների կայացման համակարգը որպես այդպիսին: Միանշանակ է, որ փոխվել են երկրի ամենաբարձր պատասխանատուի շարժառիթներն ու խթանները և հանրության բացարձակ մեծամասնությունը չի կասկածում նրա ազնվությանն և բարի նպատակներին: Սակայն ազնվությունն ու բարի նպատակները ոչ մի դեպքում և ոչ մի կերպ չեն փոխարինում հստակ ձևակերպված նպատակներին ու թիրախներին, փաստերի վրա հիմնված բաց, թափանցիկ, հաշվետու և պատասխանատու քաղաքականությունների մշակմանն ու իրականացմանը, արդյունավետ հսկողական և վերահսկողական մեխանիզմներին:

Եթե վարչապետը կարծում է, որ իր ենթակաները բարձր արտադրողականություն ունեն, ապա պետք է հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ և առաջարկի փոփոխել օրենքով սահմանված գործակիցները: Օրենքի համաձայն պարգևատրումը միանվագ վճար է, «որը պետական պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման և (կամ) հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքի կատարման համար»: Իրավաբանները դեռ կասեն, թե ինչպես պետք է դասակարգել այն եկամուտը, որը չի համապատասխանում օրենքով ձևակերպված «պարգևատրման» սահմանմանը: Որպես ոչ իրավաբան կարծում եմ, որ եթե վարչապետը, կամ Ազգային ժողովի նախագահը, կամ որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյա որոշել է պարգևատրել այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ապա պետք է դա անի.

  • Տվյալ պաշտոնյայի ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման հիման վրա: Հանրությունը պետք է տեղյակ լինի գնահատման արդյունքների մասին: Չէ որ դա իր՝ «հանրության» բարձրաստիճան պաշտոնյան է: Յուրաքանչյուր պետական պաշտոնյայի գործունեության գնահատումը պետք է լինի առանձին: Կոլեկտիվ գնահատականներ չպետք է լինեն:
  • Հատուկ առաջադրանքի կատարման հիման վրա և այդ առաջադրանքը և դրա կատարումը պետք է փաստաթղթավորված լինեն, որպեսզի աուդիտի ընթացքում հնարավոր լինի պարզել պարգևատրման նպատակայնությունը, արդյունավետությունը և խնայողությունը:
  • Որակյալ աշխատանքի կատարման համար, ինչը նշանակում է, որ պետք է սահմանվեն կատարվող աշխատանքի նվազագույն չափանիշները և որակի գնահատման մեթոդաբանությունը:

 

Քաղաքացու համար մեծ տարբերություն չկա, բարձրաստիճան պաշտոնյայի բարեկեցությունը բարելավվել է նրա կողմից հովանավորվող ընկերության չվճարած հարկերի, ստացված կաշառքի, թե «պարգևավճարների» հաշվին: Երկուսի բարեկեցությունն էլ բարելավվել է հանրային միջոցների հաշվին: Քաղաքացին մնացել է իր 40000-ի հույսին:

Պորտֆելը ձեռքին կիրթ փաստաբանն ավելի շատ կգռփի, քան զինված ու դիմակավորված հազար ավազակ: Սա իմ միտքը չէ: Մարիո Պյուզոի «Կնքահայր» գրքում արտահայտած մտքի իմ ընկալումն է: Հայաստանում եկել է ավելի կիրթ անձանց ժամանակը:

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք պետական բյուջե պետք է վերադարձնեն անցած ժամանակաշրջանում իրենց ստացած այն եկամուտները, որոնք չեն համապատասխանում օրենքի պահանջներին:

Օրվա իշխանության կողմից օրենքի մեկնաբանությունը կարող է չհամնկնել վաղվա իշխանության կողմից դրա մեկնաբանության հետ և չի բացառվում, որ այսօր բարձր պետական պաշտոն զբաղեցնողներից հետագայում պահանջեն հետ վերադարձնել պետական բյուջեից ստացած և օրենքի պահանջներին չհամապատասխանող գումարները: Ավելի լավ է հիմա, կամավոր վերադարձնել մինչև հիմա ստացածը: Այն, որ դա արվել է մեկ ուրիշի որոշմամբ, արդարացում չի համարվելու: Շահողն իրենք են եղել և «շահը» գերազանցել է պետական պաշտոնյայի համար օրենքով սահմանված մեծությունը: Գումարած, այդ ամենը եղել է հարկատուների հաշվին:

Համարձակվում եմ ենթադրել, որ վաղվա իշխանության քաղաքականությունները մեխանիզմների և մեթողների առումով լինելու են ավելի հասցեական, ունենալու են գաղափարական ավելի հզոր հիմք և ավելի լավ սահմանված ռազմավարական նպատակներ ու թիրախներ, իսկ աշխատանքի հատուցման համակարգը լինելու է ավելի արդար, արդյունքների վրա հիմնված և խրախուսող:

Առողջ եղեք:

Արտակ Քյուրումյան