Երևանցիները դժգոհում են համատարած թանկացումներից, իսկ պաշտոնյաները կտրուկ գնաճ չեն նկատում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2024 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.11.2024 | 23:19
Հրդեհ Գյումրու տներից մեկում
01.11.2024 | 23:00
Թուրքիան 2021թ․ ի վեր մերժել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել ավելի քան 8521 բանտարկյալների՝ թիրախավորելով քաղբանտարկյալներին
01.11.2024 | 22:44
Տաջիկստանում 1500 մարդ է ձերբակալվել` «կախարդների դեմ ուժեղացված ստուգման» ժամանակ
01.11.2024 | 22:29
Թուրքիայի իշխանությունները ծրագրում են «օտարերկրյա գործակալների» մասին օրենք ընդունել՝ քննադատության դեմ պայքարելու համար․ Bloomberg
01.11.2024 | 22:14
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ
01.11.2024 | 22:00
Զգուշացե՛ք, դռները չեն փակվում. քաոսային իրավիճակ` մետրոյի կայարաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 21:48
Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպումը ցույց տվեց՝ Ադրբեջանը կգնա սահմանազատման ուղիով․ Հրայր Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 21:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.11.2024 | 21:16
Ադրբեջանի Մեջլիսի նախագահն ու Բաքվում ՌԴ դեսպանը Եվրախորհրդարանի «հակաադրբեջանական գործողություններն» են քննարկել
01.11.2024 | 21:00
Բաքվում նավթավերամշակման գործարանի տարածքում գազի արտանետումից մշուշ է առաջացել` սուր հոտի տարածմամբ
01.11.2024 | 20:44
Կրեմլը՝ Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի հնարավոր մատակարարումների մասին
01.11.2024 | 20:30
Ան«վեթինգ» դատավորները․ ԲԴԽ-ն չունի բարեվարքության ստուգում չանցած դատավորների ցուցակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 20:18
Հրդեհ Ամիրյան փողոցի շենքերից մեկում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
01.11.2024 | 20:00
Մեծ առճակատում՝ Հարիսի և Թրամփի միջև․ ո՞վ կլինի ԱՄՆ-ի նոր նախագահը․ զրույց Տիգրան Մուղնեցյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում պարենմթերքի գների կտրուկ բարձրացում տեղի չի ունեցել՝ գնաճը 1-ից 4%-ի սահմանում է, կառավարության նիստում հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը։ Ըստ Գեղամ Գևորգյանի՝ մարտ ամսվա համեմատ նույնիսկ գների անկման միտում կա․ «Գների կտրուկ աճի մասին խոսք չկա։ Արդեն հարուցված վարույթներ ունենք՝ շաքարի, կարագի, հավի ձվի շուկաներում, գործընթաց ենք սկսել ձեթի, հավի մսի, ալյուր-ցորենի և մի շարք այլ շուկաներում, և եթե կհայտնաբերվի իրավախախտում, անպայման պատասխանատվության կենթարկվեն»։

Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակն իրականում՝ արդյոք թանկացումներ կա՞ն և արդյոք դրանք զգալի՞ են քաղաքացիներին, որոնցից շատերն այսօր չեն աշխատում ու զրկված են եկամտից։ Վաճառողներից ո՛չ բոլորը ցանկացան խոսել գներից: «Բարև ձեզ, բանջարեղենի, մրգերի գները ինչպես են փոխվել․․․»,- մեր հարցն անտեսնելով՝ վաճառողը ներս է մտնում։

Դիմացի տաղավարում մրգեր, բանջարեղեն վաճառողը ներկայացնում է․ «Մրգերը, խնձորից բռնում ա՝ 250, 350, 450, անանասի հատը 1500-1300 դրամ, պրոստը մի քիչ ցիտրուսայինն է թանկացել։ Բիրիքնոցում ա թանկ, մերը 50 դրամ ա, ավել չի ապեր»: Նկատեցինք, որ կիվիի 1 կգ-ի գինը 1850 է, ինչը վաճառողը հիմնավորեց այսպես․ «Հա դա արգենտինականն ա, կա թուրքական կիվի, ավելի էժան ա՝ 1500-1400։ Իսկ թե ինչու է 1850 դրամ, ասաց՝ իրենց 1600-ով են առաքում։

Ու նաև դժգոհեց՝ ընկել է սպառման ծավալը հատկապես, երբ արգելվեց մայրաքաղաքում հանրային տրանսպորտի շարժը։ Իսկ այս տաղավարի կարտոֆիլի մատակարարն ասաց՝ կարտոֆիլն առաքում է 160-170 դրամով, ինչը թանկ չէ․ «Տեղականի հետ կապված թանկացումներ չկան, ինչ կա, դրսի հետ ա, էն էլ ինձ թվում ա կդզվի կարանտինից հետո։ Կարանտինի հետ կապված քիչ են դուրս ու ներս անում, դրա հետ կապված քիչ ա առևտուրը»։

Թանկացել է ձավարեղենը, մակարոնեղենը, ձեթը և օղին՝ ակցիզային հարկի փոփոխումից հետո, իսկ ալյուրը կամ հացը չի թանկացել, հավաստիացրեց մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ գործող խանութի տնօրենը։ Ձվի գնի հարցում նա ու հաճախորդները տարակարծիք են։

– Ձուն եկել է իր նորմալ գնին, ունենք 38 դրամ։

– Թանկացել է բայց։

– Թանկացել է, բայց եկել է իր գնին։

– Կողքի խանութները լավ էլ օգտվել են առիթից, նայեք ինչ թանկացել է։ Մի քիչ թանկացրել են, գները նույնն են մնացել, չափսերը պստիկցրել են։

– Տեսնում ենք ձվերի գները՝ 52, 55, 48, 38 դրամ»։

Վաճառողը թվարկում է գները՝ կարտոֆիլի մի քանի տեսակ ունեն՝ 150, 230․ 250 դրամանոց։

«Սոխն է թանկացել, կաղամբը չի թանկացել՝ 80, 100 դրամ։ Թռչնամիսը չի թանկացել, մենք օգտվում ենք Արաքսի և Գնդեվազի թռչնաֆաբրիկայից։ Ունենք 650, 790, 1040, տեղականինը՝ 800 դրամ։ 500 դրամ մեջքն ու վիզն է հավի։ 1000 դրամ հավի գինն է, երշիկեղենը չի թանկացել»։

Չնկարահանվելու պայմանով խանութ եկած մի կին էլ դժգոհեց պարենամթերքի գներից. «Թանկացել են ապրանքները, թեպետ ասում են բրինձը չի թանկացել, բայց լավ էլ թանակցել է»։

Մեկ ուրիշ հաճախորդ էլ ասում է․ «Ծխախոտը մեր տեղական թանկացել է, ես երեկ վերցրել եմ 500 դրամ՝ MT 1-ը, որ առնում էի 430  դրամով, կամ ARARAT-ը 650 էր, միանգամից դարձել է 700։ Կաթնամթերքն է թանկացել՝ մածունը, սմետանը, պանիրը, էն որ մեզ մոտ են արտադրում, լավ էլ թանկացել են»։ Հարցրին՝ ինչքա՞ն ժամանակ են նկատում թանկացում, ասաց՝ մեկ ամսից ավելի․ «Նույնիսկ հացի համար են բողոքում, ես մեր մոտ չեմ նկատել, բայց ուրիշ տեղեր բողոքում են»։

Թոշակառու, բայց և ներկայումս աշխատող Ալվարդ Բաղդասարյանը, որ ապրում է Շենգավիթի Դոդոխլյան փողոցում, միայնակ է հոգում 3 թոռան, տղայի ու հարսի կեցության ծախսերը։ Կորոնավիրուսն ավելի է լարել սոցիալական դրությունը․ «Մի կերպ յոլա եմ գնում, միայն ես՝ թոշակառու և միաժամանակ աշխատում եմ, հարսս չի աշխատում, երեք անչափահաս երեխաները տանը։ Մեր տղան չի աշխատում, օրավարձով աշխատող էր բեռնափոխադրող՝ ծանր աշխատանք, օրը հացի փող էր առնում, իսկ հիմա մնացել է իմ աշխատավարձը»։

Հատկապես ներմուծվող պարենամթերքի գների բարձրացումը, բացատրեց խանութի տնօրենը, կապ ունի Վերին Լարսում տրանսպորտի կուտակումների, բեռները ոչ ժամանակին տեղ հասցնելու, ու մի քանի այլ հանգամանքների հետ․ «Ես լսել եմ ներմուծողներից, որ Լարսում է խնդիրներ առաջանում, վարորդների հետ կապված շատ գումար են ուզում, տրանսպորտային ծախսեր են առաջացել, դա ազդում է գնի բարձրացման վրա։ Որոշ խանութներ կարող է առիթից օգտվեն։ Մի ամսով մի քանի դրամ փող աշխատեցին, դա հաճելի չի, հետագայում ուղղակի չեն մտնի խանութ հաճախորդները»։

Կարծում է՝ դեռ մեկ ամիս էլ, գները անկում չեն ունենա։ Ի դեպ, այս խանութում տեսանելիորեն պահպանում էին սանիտարահիգիենիկ կանոնները՝ վաճառողները ձեռնոցներով ու դիմակներով էին, իսկ մուտքի մոտ ախտահանիչ հեղուկ է՝ հաճախորդների համար։

Կորոնավիրուսի վարակի տարածումն ու պարետատան սահմանափակումները վնասներ են հասցրել նաև զբոսաշրջային ընկերություններին։ Մեզ հանդիպած երկու տղամարդիկ ներկայացրին դրությունն իրենց ոլորտում․ «Տուժել ենք, շատ։ Տրանսպորտ ունենք, օգտագործում ենք, հիմա մեր տուրիստական տրանսպորտները կանգնած են։ 2 ամիս է արդեն, ինչ չենք աշխատում։ Ներկա պահին տուրեր ունենք, սաղ հետ են տվել, 10 հատ տուր եմ հետ տվել»։

Երրորդ մասի շուկայում սուրճ վաճառող մի կինը, թեև կրում է դիմակ, բայց ասաց՝ ստիպված անտեսում է կորոնավիրուսի վտանգը՝ հանուն օրվա հացի․ «Քարոզում են՝ նստեք տանը, ասենք՝ նստեցի տանը, ի՞նչ եմ ուտելու, թոշակառու եմ 70 տարեկան, ի՞նչ եմ ուտելու, թող ապահովի։ Երկու ամիս բնակարանի վարձը չեմ տվել, փոքր երեխա ունեմ 6 ամսական, պամպերսը, կերը, ո՞նց ենք անելու։ Օրը հազիվ մի հացի փող եմ վաստակում»։

Օրվա հացի խնդիրն է կորոնավիրուսի վտանգի պայմաններում կանաչեղեն վաճառելու բերել նաև մի կնոջ իր երեխայի հետ։ «Ծախում ենք, որ ապրենք էլի։ Երեխու թոշակը 26.000 դրամ է, չեմ կարողանում ապրել, էդ փողով ինչքա՞ն կարամ ապրեմ, կես դրույքով աշխատում եմ՝ 34.000 դրամ, բայց դրանով տուն պահեմ, կալանավոր պահեմ, էս երեխուն պասիլկա չի հասնում, էս ղեկավարն ինչի՞ համար է, դիմել եմ, ասում են գրանցում, էսի հայ ա, հայ չի՞։ 40.000 դրամ վարձ եմ տալիս, որտեղ ապրում եմ, չհաշված լույսը վրես անջատած ա։ Վարչապետին խնդրում եմ, որ էդ հարցով իմ դրության մեջ մտնի»։

Մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի հարակից մայթերն այսօր մարդաշատ էին։

Ռոբերտ Անանյան