Վայոց ձորի մարզում կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել, որը, բարեբախտաբար, կարանտինի ռեժիմում է գտնվել ու որ մարդկանց հետ շփում չի ունեցել. մարզպետ
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Վայոց ձորի մարզում կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել, որը, բարեբախտաբար, կարանտինի ռեժիմում է գտնվել ու որ մարդկանց հետ շփում չի ունեցել:
«Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում:
Տեղեկացնում եմ բոլորիդ, որ կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը գտնվել է կարանտինային ռեժիմում դեռևս 20 օր առաջ և մարզի տարածքում որևէ մեկի հետ շփում չի ունեցել»,- գրել է նա: