Լարիի շարունակական արժեզրկում, տնտեսության մի շարք ոլորտներում զգալի կորուստներ. Վրաստանը՝ տնտեսական ճգնաժամի վտանգի առա՞ջ

Լուրեր

02.04.2026 | 13:16
Թող իրենց փախնելն ու ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ․ ես նման հրաման չեմ տվել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:05
Քրեական գործ կա՞ հարուցված, օդում ասելով չէ․ Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:54
Վատ ա, շատ վատ ա, չկա ոլորտ, որին սա չվերաբերվի. նայեք՝ աշխարհի որ տեղում ենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:45
Սերժ Սարգսյանը կկարողանա անարգել դուրս գալ Հայաստանից․ Դատախազությունը չի բողոքարկել նրա խափանման միջոցը վերացնելու որոշումը
02.04.2026 | 12:43
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
02.04.2026 | 12:34
«Թրամփի ուղու» համաձայնագիրը խախտել է 1828թ-ից գործող հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ
02.04.2026 | 12:25
Փաշինյանը «Զայեդ»-ի 500 000 դոլարը կտա պետությանը // Կես դար անց առաքելություն է մեկնել Լուսին․ ԼՈՒՐԵՐ
02.04.2026 | 12:21
Գերագույն հոգևոր խորհրդի անդամը՝ սինոդ ստեղծելու Պոլսո Հայոց պատրիարքի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:17
Գործակալը հաստատել է, որ «Բարսելոնան» հետաքրքրված է եղել Էդուարդ Սպերցյանի ծառայություններով
02.04.2026 | 12:12
Սահմանադրությունը մենյու չէ, որից ընտրում են հարմար կերակրատեսակներ․ Դավիթ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:05
Կառավարությունում «մոռացել են» քառօրյա պատերազմի մասին․ նիստում չհարգեցին զոհերի հիշատակը
02.04.2026 | 11:58
Մենք էներգառեսուրսներով հարուստ երկիր ենք, դա արևն է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 11:47
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
02.04.2026 | 11:36
Այո՛, խոսել եմ Փաշինյանի հետ. Շահրամանյանն արձագանքում է վարչապետի մեղադրանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 11:30
Օվերչուկ․ ՌԴ-ին առաջարկվել է վաճառել հայկական երկաթուղու կոնցեսիան
Բոլորը

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալներով, 67 է, 9 մարդ առողջացել է: Կարանտինային գոտում գտնվող քաղաքացիների թիվը կտրուկ աճել է՝ հասնելով 4.055-ի, գրում է «Գրուզիա օնլայն»-ը:

Մինչ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում՝ վարակի տարածումը կանխելու և հիվանդներին պատշաճ բուժօգնություն ապահովելու համար, մասնագետներն արդեն հաշվարկում են համաճարակի հետևանքով երկրին հասցված հնարավոր վնասները: Լարիի շարունակական արժեզրկման ֆոնին հավանական է համարվում, որ Վրաստանը տնտեսական կոլապսի առջև կկանգնի:

Թբիլիսիի պետական համալսարանի Վերլուծության և կանխատեսումների կենտրոնի ղեկավար Վախթանգ Չարայան նշել է ստեղծված իրավիճակի հետևանքով մարտին Վրաստանի տնտեսության հնարավոր կորուստների մասին:

«2020 թվականի մարտին Վրաստանի համախառն արդյունքը կնվազի մոտավորապես 1.3-1.5 մլրդ լարիով (400-460 մլն դոլար), ինչը կազմում է ընդհանուր համախառն արդյունքի շուրջ մեկ քառորդը»,- նախնական կանխատեսում է արել Չարայան, գրում է «Ռեգնում»-ը:

Նա նաև նշել է, որ կորուստների կեսից ավելին բաժին կհասնի զբոսաշրջային ոլորտին, մինչդեռ առողջապահության ու մանրածախ առևտրի ոլորտներում նույնիսկ համախառն արդյունքի որոշակի աճ կլինի: Փոխարենը, Չարայայի կարծիքով, ապրիլին տնտեսությանը հասցված հարվածն ավելի ուժեղ կլինի, և Վրաստանը շուրջ 3 մլրդ լարիի (900 մլն դոլար) կորուստ կունենա:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսով պայմանավորված երկրում տիրող իրավիճակին, Վրաստանի կառավարությունը տևական ժամանակ նշում էր, որ արտակարգ դրություն սահմանելու կարիք չկա, սակայն մարտի 21-ից, ամեն դեպքում, մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմ հայտարարվեց: Այդ ռեժիմին համապատասխան՝ երկրում մի շարք սահմանափակումներ մտցվեցին:

Մասնավորապես, Վրաստանում այդ ժամանակահատվածում փակ են ոչ պարենային ապրանքների խանութները, սրճարաններն ու ռեստորանները, արգելված են միջազգային և միջքաղաքային ուղևորափոխադրումները: Բացի այդ՝ ժամանակավորապես փակ են երկրի օդային և ցամաքային սահմաններն օտարերկրացիների համար:

Այսօր էլ Վրաստանի վարչապետի խոսնակ Իրակլի Չիկովանին հայտարարել է, որ արտակարգ դրության պայմաններում, միջքաղաքային ավտո և երկաթուղային ուղևորափոխադրումներից հետո, որոշվել է չեղարկել նաև ներքին ավիաչվերթները, գրում է «Սպուտնիկ Վրաստան»-ը: Այս պահի դրությամբ, անխափան գործում են միայն ցամաքային և ծովային ճանապարհով բեռնափոխադրումները:

Փակ են երկրի կրթական բոլոր հաստատությունները: Ինչպես Հայաստանում՝ Վրաստանում նույնպես որոշել են հեռավար դասընթաց կազմակերպել: Այսօր համակարգող խորհրդի նիստի ժամանակ վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ մարտի 30-ից Վրաստանի աշակերտների համար հանրային հեռուստատեսությունը դասերի ուղիղ հեռարձակում կիրականացնի:

Գախարիան հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններին կոչ է արել հաշվի առնել ուսանողների և դպրոցականների շահերը՝ նրանց ինտերնետին դյուրին հասանելիություն ապահովելով:

«Կոչ եմ անում հաշվի առնել ինչպես ուսանողների, այնպես էլ դպրոցականների շահերը, որպեսզի նրանք ինտերնետին, հետևաբար՝ հեռավար դասերին դյուրին հասանելիություն ունենան: Հենց այդ պատճառով օգտագործվի հեռուստատեսությունը, քանի որ մենք լավ հասկանում ենք, որ մինչև հիմա, ցավոք, մեր ոչ բոլոր քաղաքացիներն ինտերնետի հասանելիություն ունեն: Սա ևս մեկ ուղղություն է, որի մասին պետք է մտածի կառավարությունը: Այսօրվա իրականությունում հեռավար կրթությունը կարող է մեր կյանքում արդիական հարց լինել»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված արտակարգ պայմաններում մեկ արտակարգ դեպք գրանցվեց օրերս. մարտի 22-ին Մառնեուլիի «Ջեո հոսպիտալ» կլինիկայում բուժում ստացող՝ քաղաքի բնակիչներից մեկի մոտ կորոնավիրուս հայտնաբերվեց: Դեպքն արտակարգ էր այնքանով, որ պարզվեց՝ հիվանդը մասնակցել է 400 հոգանոց սգո արարողության, իսկ նրա շփումների շրջանակը հասնում է 1.700 անձի:

Արդյունքում Քվեմո Քարթլի շրջանում գտնվող՝ Հայաստանին սահմանակից Մառնեուլիի և Բոլնիսիի մունցիպալիտետները հայտարարվեցին խիստ կարանտինային գոտի, դրանց մուտքերը վերցվեցին Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներ և ԶՈՒ ծառայողների հսկողության ներքո: Որոշում կայացվեց նաև փակել «Ջեո հոսփիթալ» կլինիկան, որտեղ բուժում է ստանում վարակակիր կինը:

Հավելենք, որ մասնագետները Վրաստանում «կորոնավիրուսի պիկին» սպասում են 3 շաբաթից: «Ընդհանրապես, պիկը լինում է առաջին արձանագրված դեպքից մոտավորապես 7-8 շաբաթ անց: Ելնելով այն բանից, որ Վրաստանում արդեն 4-րդ շաբաթն է, ակնկալվում է, որ 3 շաբաթից կորոնավիրուսով վարակվածների թիվը կհասնի առավելագույնի»,- Imedi հեռուստաընկերությանն ասել է ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ Ալեքսանդր Գոգինավան: