ՀԲ-ի գործարարությամբ զբաղվելու  զեկույցի համաձայն՝ Հայաստանը նահանջ է արձանագրել. Կարեն Կարապետյան

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստին անդրադարձավ Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու  2017 թվականի զեկույցի արդյուքներին:

«Համաշխարհային բանկը հրապարակել է գործարարությամբ զբաղվելու զեկույցը, որը ցույց է տալիս՝ գնահատման ժամանակահատվածում արձանագրվել է ինը  կետով նահանջ: Թեև զեկույցում դասակարգման հիմք հանդիսացող  ինդեքսում մենք արձանագրել ենք 0.59 կետով փաստացի աճ, երկրների խիստ մրցակցության պայմաններում դա բավարար չի եղել ոչ միայն առաջ գնալու, այլ նաև նույն տեղում մնալու համար: Միևնույն ժամանակ մենք պետք է ֆիքսենք, որ այլ կարևոր ռեյտինգներում մեր երկրի համար արձանագրված առաջընթացի պայմաններում, մասնավորապես՝  համաշխարհային տնտեսական ֆորումի մրցակցության ռեպորտում 79-ից 73 տեղ բարձրանալը, տնտեսական ազատության ինդեքսով 54-ից 33-րդ հորիզոնականը բարձրանալը, բայց  դա նշանակում է, որ այսուհետ գնահատվող ցուցանիշներից յուրաքանչյուրի գծով անհրաժեշտ առաջընթացը պետք է դառնա յուրաքանչյուր պատասխանատու կառույցի աշխատանքի հիմնական գնահատականներից մեկը»,- ասաց Կարապետյանը:

Վարչապետն ընդգծեց՝   նախկինում տրված մի շարք հանձնարարականներ ուղղված են հենց այդ ոլորտներին, որտեղ արձանագրվել է անկում: Խոսքը վերաբերում է  դատական և իրավական ապահովման ոլորտներին, թույլտվությունների տրամադրման վարչարարությանը և այլն, որոնց հիման վրա մշակված օրենքի նախագծերի հիմնական մասն, ըստ վարչապետի, արդեն ներկայացվել է Ազգային ժողով:

«Ի լրումն նախորդ նիիստում տրված ծրագրային բարեփոխումների  համար տեսանելի արդյունքների մոնիթորինգի համակարգի գործարկման, հանձնարարում եմ առաջինը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին կառավարության աշխատակազմ ներկայացնել այս ուղղությամբ բարեփոխումների ընթացքը կազմակերպելու և համակարգելու, ինչպես նաև դրանց իրականացման ընթացքի մշադիտարկման վերաբերյալ հստակ առաջարկություններ»,- նշեց Կարապետյանը:

Բացի այդ, վարչապետը հանձնարարեց նույն ժամկետում ներկայացնել առաջարկություն միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և այն համակարգող պատասխանատու նախարարին նշանակելու վերաբերյալ:

«Երկրորդ՝ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարում եմ և  առաջարկում եմ Երևանի քաղաքապետին ներկայացնել առաջարկություն միջգերատեսչական աշխատանքային խմբում համապատասխան ղեկավարի տեղակալի մասնակցությամ և նրա անձնական պատասխանատվության ապահովման վերաբերյալ: Երրորդ՝ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն հիմնադրամի տնօրենին ձևավորել անհրաժեշտ փորձագիտական խումբ  գնահատվող ցուցանիշներից յուրաքանչյուրի գծով պատասխանատու կառույցներին անհրաժեշտ մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով»,- եզրափակեց Կառավորության ղեկավարը: