Մեկնարկել է սպարտակիադայի ծրագրով անցկացվող սեղանի թենիսի մրցումների եզրափակիչ փուլը

Լուրեր

12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մեկնարկել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների սպարտակիադայի ծրագրով անցկացվող սեղանի թենիսի մրցումների եզրափակիչ՝ հանրապետական փուլը, որին մասնակցելու իրավունք են ձեռք բերել նախնական փուլում հաղթած դպրոցների թիմերը: 
 
Ներկաներին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի ողջույնի խոսքն է փոխանցել նախարարության մասսայական սպորտի բաժնի պետ Սուրեն Պռազյանը: Նա մասնակիցներին մաղթել է հաջող մրցելույթներ և առողջ մրցակցություն: «Այս մրցումներում, մեծ հաշվով, չկան հաղթողներ և պարտվողներ, քանի որ սա լավ առիթ է ոչ միայն մրցելու, այլ նաև  մարմինն ու հոգին կոփելու, առողջ և մարզված լինելու համար»,- ասել է Ս. Պռազյանը: 
 
Մրցումներին մանակցում են Հայաստանի և Արցախի հանրակրթական դպրոցների շուրջ 70 աշակերտներ: Սպարտակիադայի ծրագրով անցկացվող սեղանի թենիսի մրցումների արդյունքները կամփոփվեն վաղը՝ նոյեմբերի 1-ին, «Հայաստան» մարզական միության մարզադահլիճում: Նույն օրը տեղի կունենա հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: