Ժամանակն է, որ անցնենք մոդուլային ծրագրերի և որպես օրինակ վերցնենք գերմանական դուալ կրթության մոդելը. ԿԳ նախարար

Լուրեր

08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ը պաշտոնական այցով Երևանում է գտնվում Գերմանիայի Դաշնության երկրամասերի մշակույթի և լուսավորության նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկիի գլխավորած պատվիրակությունը: Այսօր ԳԴՀ պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ:

 

Նախարարի խոսքով` ԳԴՀ գլխավոր քարտուղարի այցը ևս մեկ հնարավորություն է` ճշգրտելու կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ուղղությունները: Լևոն Մկրտչյանը բարձր է գնահատել Գերմանիայի դաշնային մակարդակով պաշտոնյաի այցը Հայաստան` այն բնորոշելով «ամփոփիչ»:

 

Հայաստանն ավանդաբար համագործակցում է ԳԴՀ Սաքսոն Անհալթի և Բավարիայի երկրամասերի կրթության համակարգերի հետ և այս տարվա ընթացքում արդեն ՀՀ ԿԳ նախարարությունն ընդունել է այդ երկրամասերի կրթության նախարարներին: Լևոն Մկրտչյանը կրթական համագործակցության ծրագրերից առանձնացրել է միջին մասնագիտական կրթության ոլորտում գերմանական փորձը՝ հատկապես դուալ կրթության կազմակերպման գործում: Նախարարը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է գերմանական մոդելը Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում ներդնելու ուղղությամբ: Այս համատեքստում նա կարևորել է վերանայել ԵՄ շրջանակներում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը. «Կարծում եմ ժամանակն է որ խորհրդատվություններից անցնենք մոդուլային ծրագրերի և որպես օրինակ վերցնենք գերմանական դուալ կրթության մոդելը»,-նշել է Լևոն Մկտչյանը:

ԳԴՀ նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկին իր հերթին նշել է, որ ինքը նախարարների հանձնաժողովի առաջին ներկայացուցիչն է, ով այցելում է Հայաստան և մեր երկիր է ժամանել համագործակցության ամրանդման և զարգացման ծրագրերով: Նա ընդգծել է, որ Գերմանիայի Սաքսոն Անհալթի դպրոցների դասագրքերում ներառված է հայոց ցեղասպանության մասին նյութը որպես կրթական ծրագրի բաղադրիչ: ՀՀ կրթության և գիտության նախարարը, շնորհակալություն հայտնելով, գերմանական կողմին նման նախաձեռնության համար, տեղեկացրել է, որ եկող տարի նախատեսվող Հայոց ցեղասպանության գլոբալ համաժողովն անցկացվելու է «Կրթության դերը ցեղասպանության կանխարգելման գործում» խորագրի ներքո: Անդրադառնալով ՄԿՈՒ ոլորտի համագործակցությանը՝ ԳԴՀ պաշտոնյան տեղեկացրել է, որ դուալ կրթությունը Գերմանիայի կառավարությունը ներկայում մշակվող շրջանակային ուսուցման ծրագրի կարևոր ուղղություններից է և այս հարցում գերմանական կողմը պատրաստակամ է աջակցել Հայաստանին: Հանդիպման ընթացքում գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկին անդրադարձել է Հայաստանում գերմաներեն լեզվի ամրապնդման և տարածման հարցերին: Ի պատասխան Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ մշակվել է «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգը», որը նախատեսում է հիմնել նաև օտար լեզուների խորացված ուսուցմամբ դպրոցներ: Այն ենթադրում է ոչ միայն լեզվի ուսուցում, այլ տվյալ երկրի մշակույթի, գրականության, աշխարհագրության, պատմության հատուկ դասընթացներ և այս հարցում ևս ՀՀ ԿԳՆ-ն կարևորում է գերմանական կողմի աջակցությունը: «Մենք ունենք տարածքներ, որտեղ ավանդաբար գերմաներեն են ուսուցանում: Պետք է կարողանանք այդ տարածքների դպրոցները պահպանել, ստեղծել գերմաներեն լեզվի դպրոցների ցանց և զարգացնել դրանք»,- նշել է ԿԳ նախարարը՝ միաժամանակ կարևորելով Գյոթեի ինստիտուտի մշտական ներկայացուցչության հիմնումը Հայաստանում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցերի: