Հանրակրթության բնագավառում կուտակված խնդիրները ֆինանսավորման բանաձևը փոխելով լուծել հնարավոր չէ

Լուրեր

12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2020թ. մարտի 5-ի նիստի ժամանակ ՀՀ կառավարությունն առանց քննարկման ընդունել էր 2006թ. օգոստոի 24-ի №1262-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին որոշումը (հարց №8): Որոշման նախագծով ՀՀ ԿԳՄՍՆ-ն, մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը իրավունք են ստանում վերաբաշխումներ կատարել իրենց ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների հատկացումներում, դրանք համաձայնեցնելով ՀՀ ԿԳՄՍՆ հետ: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ որոշման համաձայն առանձին դեպքերում վերաբաշխումների կատարումը ՀՀ ԿԳՄՍՆ-ն պետք է համաձայնեցնի ինքն իր հետ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երկու այլ հանգամանքի վրա:

Առաջին, ՀՀ կառավարության 2006թ. №1262-Ն որոշման մեջ փոփոխություն էր կատարվել ընդամենը 4 ամիս ամիս առաջ, 2019թ. հոկտեմբերի 31-ին, №1503-Ն որոշմամբ: Այդ որոշման նախագիծը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am/projects/1835/digest կայքում քննարկվել էր 2019թ. հուլիսի 30-ից օգոստոսի 18-ը: Այդ որոշմամբ ՀՀ կառավարությունը փոխեց հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման բանաձևը և վերացրեց ուսումնական հաստատությունների հատկացնումներում վերաբաշխում կատարելու տարբեր մարմինների լիազորությունը: Օգոստոսի 15-ին Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը կարծիք էր հայտնել, որ բանաձևի առաջարկվող փոփոխությունը չի լուծում այն խնդիրը, որը ՀՀ ԿԳՄՍՆ-ն ցանկանում է լուծել և ՀՀ ԿԳՄՍՆ-ին առաջարկել էր «հանրությանը ներկայացնել բոլոր դպրոցների հետ կապված ԿԳՄՍՆ հաշվարկները», ինչին ՀՀ ԿԳՄՍՆ-ն պատասխանել էր, որ «Գործող կարգով դպրոցների ֆինանսավորման ծավալների համապատասխանեցումը դպրոցի կարիքներին ապահովվում է մարզի մակարդակում կատարվող վերաբաշխումների շնորհիվ: Նոր կարգով դրա անհրաժեշտությունը վերանում է»:

2020թ. մարտի 5-ին քննարկված որոշման նախագծի հիմնավորումներում ՀՀ ԿԳՄՍՆ-ն տեղեկացրել է, որ 2019թ. հոկտեմբերի 31-ի №1503-Ն որոշմամբ կատարված փոփոխությունների արդյունքում «դեռևս չի վերացել վերաբաշխումների անհրաժեշտությունը» և վերականգնում է պետական մարմինների այդ լիազրությունը: №1503-Ն որոշման հիմնական նպատակներից մեկը պետական մարմինների կողմից «կամայական» վերաբաշխումների պրակտիկայի վերացումն էր: Այժմ, չորս ամիս անց ակնհայտ է դառնում, որ բանաձևի փոփոխությունը այդ խնդիրը չի լուծել:

Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ վերը նշված նախագիծը հանրային քննարկում չի անցել: 2019թ. հոկտեմբերի 31-ից ի վեր www.e-draft.am կայքում այդպիսի նախագիծ առկա չէ: Սա անընդունելի գործելաոճ է:

Հանրակրթության բնագավառում կուտակված խնդիրները ֆինանսավորման բանաձևը փոխելով լուծել հնարավոր չէ: Ֆինանսավորումը ածանցյալ է: Հանրակրթության բնագավառում կուտակվել են մեծ թվով խնդիրներ, որոնց լուծման վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍՆ տեսլականի մասին հանրությունը պատկերացում չունի: Պարզ չի, թե ինչպես է ՀՀ ԿԳՄՍՆ-ն պատրաստվում որակյալ կրթություն ապահովել աշակերտների փոքր թվաքանակ ունեցող դպրոցներում: Հայաստանի տարբեր բնակավայրերի 30 դպրոցներում սովորում է 10-ից քիչ աշակերտ (ընդամենը 155 աշակերտ): Եթե ՀՀ կառավարությունը քաղաքական որոշում է կայացրել, որ այս դպրոցները պետք է գործեն, ապա այդ դպրոցներում որակյալ կրթություն պետք է երաշխավորի:

Ինչպե՞ս կարելի է որակյալ կրթություն ապահովել դպրոցներում, որոնք համալրված չեն ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաների դասավանդման համար անհրաժեշտ որակավորում ունեցող ուսուցիչներով, լաբորատորիաներով, չունեն բավարար շենքային պայմաններ: Ինչպիսի կառավարման համակարգ է տեսնում ՀՀ ԿԳՄՍՆ-ն ապագայում:

ՀՀ ԿԳՄՍՆ-ն պետք է ներկայացնի հանրակրթության համակարգում առկա խնդիրների վերլուծության հիման վրա մշակված հանրակրթության և յուրաքանչյուր դպրոցի կառավարման համարգի ապագայի իր տեսլականը, հստակեցնի դպրոցի կառավարման խորհրդի, տնօրենի և մնացած դերակատարների իրավունքներն ու պարտականությունները, պարզաբանի, թե որ չափով և որ ծախսերն է հատուցում պետական բյուջեն, տա մնացած հարցերի պատասխանները:

Առանց այդ հարցերի լուծման տեսլականը ներկայացնելու, բանաձևի փոփոխությունների օգնությամբ խնդիրը լուծելը դժվար կլինի, եթե իհարկե ընդհանրապես հնարավոր է:

 

Արտակ Քյուրումյան