Մարալիկի ծննդատան ապագան անորոշ է. սահմանված չափորոշիչներին ծննդատունը դեռ չի համապատասխանում

Լուրեր

09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
Բոլորը

Մարալիկի ծննդատունը կշարունակի գործել, թե՝ ոչ, դեռ պարզ չէ։ Առողջապահության նախարարության հանձնաժողովը ստուգումներ է անցկացրել Մարալիկի առողջության կենտրոնում ու պարզել, որ բոլոր թերությունները վերացված չեն, և բուժհաստատությունը դեռ չի համապատասխանում սահմանված չափորոշիչներին։

Նշենք, որ ավելի վաղ նախարարությունը բուժհիմնարկին մինչև փետրվարի 15-ը ժամանակ էր տվել՝ եղած թերությունները շտկելու համար։ Բուժհաստատությունում էլ մեծ թափով վերազինման ու համալրման աշխատանքներ էին սկսվել, անհրաժեշտ նոր բուժսարքավորումներ տեղադրվել: Ծննդաբերական բաժանմունքը տեղափոխվել էր նախկին ստացիոնար՝ ավելի հարմարավետ բաժանմունք, տեղադրվել էր նաև նոր թթվածնային կենտրոնացված համակարգ։ Արվածը, սակայն, բավարար չէ։

«Հիմա նորից հանձնաժողովը եկել է, ծննդատան սարքավորումների հարցեր է բարձրացրել: Այնտեղ լիցենզավորման պահանջներ կան՝ Կառավարության 19 36N որոշմամբ սահմանված պահանջներ են, սարքավորումներով հագեցվածության։ Որոշակի խնդիրներ դարձյալ կան, հիմա էլի տվել են իրենց եզրակացությունը, էլի խնդիրներ կան։ Հիմա փորձելու ենք կատարել դրանց վերացման աշխատանքները»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։

Այժմ նախարարության կողմից մեկ ամիս ժամանակ է տրվել՝ առկա խնդիրները լուծելու համար։ Ամեն ինչ արվում է, որ ծննդատունը չփակվի։

Ի դեպ՝ մասնագետների պակասի խնդիրը ծննդատունը կարողացել է լուծել։ Հիշեցնենք, որ ծննդատունը տեղում չուներ վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ, ինչպես նաև նեոնատոլոգ։ Փաստորեն, գլխավորը մնում է սարքավորումների հարցը։

«Մասնագետների հետ խնդիր չկա, այն, կարծես, լուծել ենք: Հիմա սարքավորումների հետ կապված պահանջներն են. դրանք հին են, բավարար չեն։ Այնտեղ կա վիրահատական սեղան, որը պիտի լինի բազմաֆունկցիոնալ, անզգայացման սարք, որը հին մոդել է, շարժական ռենտգեն սարք է անհրաժեշտ… Այդպիսի պահանջներ  կան»,- նշեց Լեյլի Ասլանյանը։

Նշենք, որ Մարալիկի առողջության կենտրոնում վերազինման աշխատանքները կատարվում են բացառապես բարերարների միջոցներով, պետությունն այս հարցում որևէ կերպ չի աջակցում։

Հավելենք նաև, որ 2020թ. հունվարի 1-ից Մարալիկի ծննդատան պետական ֆինանսավորումը դադարեցված է: Տարեսկզբին նախարարությունը Մարալիկի ծննդատունը փակելու որոշում էր կայացրել։ Ուսումնասիրելով Հայաստանի տարածքում ծննդօգնության փոքր ծառայությունների աշխատանքը, ծախսն ու դրանց արդյունավետությունը՝ Առողջապահության նախարարությունը եկել էր եզրակացության, որ արդյունավետ աշխատանքի համար բուժհաստատությունը տարեկան ամենաքիչը պիտի ունենա 150 ծնունդ: Մարալիկի ծննդատունը, սակայն, այս չափորոշիչին չի համապատասխանում. 2019 թվականին այստեղ գրանցվել է 102 ծնունդ, 2018-ին՝ 126 ծնունդ:

Էմմա Չոբանյան