«Նախագահական համերգաշար». Ռուսական ռոմանսի երեկո նախագահական նստավայրում՝ նվիրված Մեծ հաղթանակի 75-ամյակին

Լուրեր

27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
27.10.2026 | 13:42
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող «Նախագահական համերգաշար»-ի շրջանակում այսօր երեկոյան նախագահական նստավայրում տեղի է ունեցել ռուսական ռոմանսի երեկո՝ նվիրված Մեծ հաղթանակի 75-ամյակին:

Մեծ հաղթանակի 75-ամյակն, իսկապես, համամարդկային հոբելյան է: Այդ հաղթանակում մեծագույն ներդրում են ունեցել նախկին Խորհրդային Միության բոլոր ժողովուրդները. մեր ժողովրդի ավելի քան 600 հազար զավակներ մասնակցել են Մեծ Հայրենականին: Նրանցից ավելի քան 300 հազարն իրենց գլուխն են դրել հաղթանակի զոհասեղանին:

Երեկոն կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի և Երևանում գործող «Մոսկվայի տուն» մշակութային-գործարար կենտրոնի համագործակցությամբ: Երեկոյին ներկա են եղել ԱԺ պատգամավորներ, Հայաստանում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի դեսպանները, մշակույթի գործիչներ, ՀՀ զինված ուժերի, ինչպես նաև Հայաստանում տեղակայված ՌԴ զինված ուժերի և սահմանապահ զորքի զինծառայողներ:

Նշվել է, որ երեկոն յուրատեսակ երաժշտական նվիրում է նրա՛նց, ովքեր ռազմի դաշտում, սերը սրտում և երգը շուրթին կռեցին հաղթանակն, ինչպես նաև նրա՛նց, ովքեր գտնվելով, աշխատելով թիկունքում, շարունակում էին սիրել, հուսալ ու սպասել՝… չմոռանալով երգել: Այն խոնարհում է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված մեր նախնիների հիշատակի առաջ և երախտագիտություն վետերաններին, ովքեր ոչ միայն վառ են պահում հաղթանակի հիշողությունը, այլև իրենց կենսափորձով ու անցած ուղով պատմության կենդանի դաս են մեզ համար:

Երեկոն վարել է ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, ՌԴ վաստակավոր արտիստուհի, «Ռոմանսիադա» ռուսական ռոմանսների միջազգային մրցույթի հիմնադիր Գալինա Պրեոբրաժենսկայան: Երեկոյի ընթացքում ռուսական ռոմանսները հնչել են Ռուսաստանից ժամանած հայտնի արտիստներ Սերգեյ Աբաբկինի, Նատալյա Մանուլիկի, Դմիտրի Զուևի, Ալլա Պետրովայի կատարմամբ: