Թռիչքները կասեցված են. Չինաստանում գտնվող մեր հայրենակիցը մանրամասներ է պատմում

Լուրեր

27.10.2026 | 13:03
Ռուսական զորքերը կրկին հարվածել են Կիևին․ 1 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 12:59
Փաշինյանը ԵՀ հանձնակատարի հետ քննարկել է Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավման հարցերը
27.10.2026 | 12:53
Իսրայելում մեկնարկել են հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո առաջին ընտրությունները․ Նեթանյահուն կարող է կորցնել պաշտոնը
27.10.2026 | 12:42
Մենք մեր պարտավորությունները կատարել ենք, այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 12:04
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»
27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
27.10.2026 | 11:55
Առաջարկում եք, որ կոչվի՝ Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Չինաստանում սկիզբ առած կորոնավիրուսը նոր մարտահրավեր է մարդկությանը: Օրեցօր ահագնացող ու նոր թափ հավաքող այս համաճարակը ոտքի է հանել բժշկական համաշխարհային կազմակերպություններին: Մահացության դեպքերն անցել են 100-ից, վարակվածների թիվը՝ 4500-ից: Վարակներ են գրանցվել Ճապոնիայում, Հարավային և Հյուսիսային Կորեաներում, Սինգապուրում, Մալազիայում, Վիետնամում, Գերմանիայում, Ուկրաինայում, Թուրքիայում, վարակի կասկածանք՝ հարևան Վրաստանում:

Անհանգստացնող այս իրավիճակի առնչությամբ Factor.am-ը զրուցեց այս պահին Չինաստանում գտնվող մեր հայրենակիցներից մեկի՝ Արշակ Քոչարյանի հետ: Արշակը Չինաստանի Հենան նահանգի Ժենգժոու քաղաքում անգլերեն է դասավանդում: Նահանգն, ի դեպ, Հուբեյ նահանգի Ուհան վարչական կենտրոնի հարևանությամբ է, որտեղից սկիզբ է առել համաճարակը:

Հարցին՝ իրավիճակն ինչպե՞ս է, պատասխանեց. «Վիճակը լրջանում է, իրոք, քանի որ շատ արագ է տարածվում։ Ամեն ինչ անում են կանխելու համար, տեսնենք, ոնց կլինի»:

Հարցին՝ չի փորձում արդյոք վերադառնալ Հայաստան՝ խուսափելու համար վտանգից, ասաց. «Թռիչքները մասամբ կամ ամբողջությամբ կասեցված են»:

Իսկ շա՞տ հայեր կան նահանգում՝ հարցին, պատասխանեց. «Հայեր կան, մեկն անգամ ընտանիքով է այստեղ՝ հանգստանալու էին եկել»։

Արշակն ասաց, քանի որ Չինաստանն այս օրերին Նոր տարի է նշում, մարդիկ արձակուրդում են: Ստեղծված իրավիճակի հետ կապված արձակուրդները երկարացվել են. «Տանից դուրս ենք գալիս հազվադեպ՝ միայն խանութ գնալու համար ու անպայման դիմակներով»:

Նշենք, որ այսօր ՀՀ առողջապահության նախարարությունն է ասուլիս հրավիրել այս թեմայով՝ քաղաքացիներին իրազեկելու ստեղծված իրավիճակի մասին:

Անահիտ Խաչատրյան