Ադրբեջանում նախընտրական քարոզարշավն ընթանում է խախտումներով ու անհավասար պայմաններում. ընդդիմադիրները բողոքում են

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 9-ին, իսկ հունվարի 17-ից պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Արդեն իսկ որոշակի խախտումներ են գրանցվել, որոնց մասին բարձրաձայնում են ընդդիմադիրներն ու տարբեր կազմակերպություններ:

Մասնավորապես, Դեմոկրատական նախաձեռնությունների ինստիտուտը  հրապարակել է արտահերթ ընտրությունների մոնիթորինգի միջանկյալ զեկույցը։ Փաստաթուղթը գնահատում է ընտրությունների նախապատրաստումը, առաջադրման գործընթացը, թեկնածուների գրանցումն ու բողոքների քննարկումը։ Մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ ընտրությունների քաղաքական կոնտեքստը չի փոխվել. ընտրությունները կրկին անցկացվում են մի քաղաքական ուժի բացարձակ գերակայությամբ, ընդդիմության հետ չկա որևէ երկխոսություն։

Ըստ զեկույցի՝ թեկնածուների գրանցման գործընթացում օրենքն ավելի քիչ է խախտվել՝ 2010 և 2015 թվականների Մեջլիսի ընտրությունների հետ համեմատ, բայց դրանք առկա են։ Խախտումները հիմնականում տեղի են ունեցել ընդդիմադիր ու անկախ թեկնածուների նկատմամբ։ Խախտումներ գրանցվել են 125 շրջաններից 74-ում: Չկան նաև դրական փոփոխություններ մեդիա դաշտում, որտեղ բացակայում է արդար մրցակցությունը: Կենտրոնական ընտրական հանձանժողովի թեժ գիծն էլ, պարզվել է, արդյունավետ չէ առաջացած խնդիրները շուտափույթ լուծելու համար։

Զեկույցի եզրակացության մեջ նշվում է, որ թեկնածուների առաջադրման ու գրանցման ընթացքում հայտնաբերված խախտումները կասկածներ են հարուցում, որ  փետրվարի 9-ին կայանալիք ընտրությունները կլինեն ազատ, արդար ու ժողովրդավար: Իսկ բոլոր նրանք, ովքեր խախտել են ընտրական իրավունքը՝ ներառյալ պաշտոնատար անձինք, պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Ընդդիմադիր ու անկախ թեկնածուները դժգոհում են հատկապես քարոզչական վճարովի եթերների բարձր գնից: Բոլոր հեռուստաալիքներից ընդդիմադիրներին վճարովի քարոզչական եթեր համաձայնել է տրամադրել միայն Հանրային հեռուստաընկերությունը, որը եթերի 1 վայրկյանի համար պահանջել է 13-38 դոլար։ Այսինքն՝ մեկ րոպե եթերաժամանակը նվազագույնը կարժենա 780 դոլար, ինչը շատ թանկ է ընդդիմադիր թեկնածուների համար։

«Այն փաստը, որ ոչ մի այլ հեռուստաալիք պատրաստակամություն չի հայտնել վճարովի հիմունքներով քարոզարշավ անցկացնել, վկայում է արշավը հնարավորինս անաղմուկ անցկացնելու և ընտրությունների շուրջ իրարանցում չառաջացնելու՝ իշխանությունների մտադրության մասին»,- ասել է Քաղաքական ազատությունների պաշտպանության դաշինքի համակարգող Սամիր Քազիմլին։

Այսպիսով, ադրբեջանական իշխանությունները փորձում են իրենց մրցակիցներին զրկել եթերից, վերջիններն էլ քարոզչական այլ մեթոդներ են փորձում օգտագործել։

Ընդդիմադիր «Մուսավաթ»-ի ղեկավար Արիֆ Հաջիլին նշել է, որ նման անհավասար պայմաններում կուսակցությունն օգտագործելու է սոցիալական ցանցերը, տարածելու է պաստառներ ու թռուցիկներ, ընտրողների հետ հանդիպումներ է կազմակերպելու։

Ի դեպ՝ Ադրբեջանում ԶԼՄ-ների վիճակը նախօրեին Բաքվում քննարկվել է ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամների հետ։ Ընդդիմադիր լրատվամիջոցների ու կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են, որ հեռուստատեսությունների նման պահվածքը նախընտրական շրջանում օրենքի խախտում է։ Բացի այդ՝ նշվել է, որ ԶԼՄ-ների մեծ մասը պետությունից տնտեսական ու քաղաքական կախվածություն ունի:

Նշենք, որ Ադրբեջանի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 2.431 գործիչ, թեկնածուների թիվն այս պահին  1.479 է:

Էմմա Չոբանյան