ՀՀ-ում բարձրագույն կրթության որակը զիջում է. օլիմպիադայից վերադարձած մեդալակիրներն ուզում են բուհական կրթությունն արտերկրում ստանալ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հունվարի 8-14-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայից Հայաստանի դպրոցականները վերադարձել են 18 մեդալով: Օլիմպիադային մասնակցել է Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 16 և «Քվանտ» վարժարանի 10 աշակերտ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմի ղեկավար, ֆիզմաթ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Սուրեն Գրիգորյանը:

«Ֆիզմաթ դպրոցն օլիմպիադայում ներկայացված էր 16 հոգով, որոնցից 12-ը մեդալներով է վերադարձել, իսկ «Քվանտ»-ը՝ 12 աշակերտով, որոնցից մեդալներով է վերադարձել 6-ը: Այս տարի թիմային պայքարում Ֆիզմաթ դպրոցի թիմը չորրորդն էր»,- մանրամասնեց Սուրեն Գրիգորյանը:

Նա նաև հավելեց, որ միջազգային հարթակներում մեդալներ նվաճելն աշակերտների համար ճանապարհ է հարթում դեպի բազմաթիվ արտասահմանյան բուհեր՝ ընդհուպ մինչև անվճար ուսանելու հնարավորություն:

Իսկ արտերկրում ուսանելու ցանկություն շատերն ունեն: Նման ցանկության մասին հայտնեցին առնվազն մամուլիսի ասուլիսին ներկա երեք մեդալակիրները՝ Ալեքսանդր Աբելյանը, Էլեն Պետիկյանն ու Լորետա Արզումանյանը:

«Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանն ասում է՝ Հայաստանում բարձրագույն կրթության որակը դեռևս զիջում է. «Շատ կուզեի համալսարանական կրթությունս շարունակել արտերկրում, քանի որ այս պահին հայկական բուհական կրթությունը որոշակիորեն զիջում է: Բայց սովորելուց հետո կուզեի վերադառնալ և բարելավել այստեղի վիճակը, այստեղի ՏՏ ոլորտում աշխատել»:

Օլիմպիադայի շրջանակում մի շարք բուհեր ցուցահանդես են կազմակերպել՝ ապագա ուսանողներին առաջարկներ ներկայացնելով: «Քվանտ» վարժարանի ֆիզիկայի ուսուցիչ, թիմի ղեկավար Էդգար Վարդանյանը նշեց, որ ցուցահանդեսին մասնակցել են հիմնականում ղազախական, ռուսական և չինական համալսարաններ:

«Բայց մեր աշակերտները, մեդալակիրները մեծամասամբ դիմում են արևմուտքի համալսարաններ: Եվ քանի որ օլիմպիադաների ժամանակ ցուցաբերել են լավ արդյունքներ, նրանց դիմումները համարվում են լավը և ընդունվում են»,- նշեց ֆիզիկայի ուսուցիչը: