Պարտավոր էի գնա՞լ, բարևած էլ չկամ. Ծառուկյանը՝ Կուտոյանի հոգեհանգստին չմասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.05.2026 | 09:27
Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում, և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ է․ ՀՀ վարչապետի ուղերձը
30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Որպես Ազգային անվտանգության ծառայության ղեկավար՝ Գեորգի Կուտոյանին գիտեմ, բայց անձամբ նրան չեմ ճանաչում»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ճանաչո՞ւմ էր Կուտոյանին և արդյո՞ք գնացել է նրա հոգեհանգստին:

Նա ասաց՝ ԱԱԾ նախկին ղեկավարի հոգեհանգստին «Բարգավաճ Հայաստանից» գնացել են միայն որպես խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գործընկերներ. նա Կուտոյանի հետ ազգակցական կապ ունի:

Լրագրողի դիտարկմանը, որ Գեորգի Կուտոյանն ԱԱԾ ղեկավար է եղել, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց. «Ի՞նչ անենք, ես պարտավոր էի գնա՞լ, ես նրան բարևած էլ չկամ: Նրան չենք ճանաչել, բայց հարգել ենք, որպես Տիգրան Ուրիխանյանի մորաքրոջ տղա, դրա համար էլ գնացել են»,- շեշտեց նա:

Հարցին՝ Կուտոյանի մահն իր մոտ ավելորդ հարցեր չի՞ առաջացնում, նա պատասխանեց, որ այսօր իրավապահ մարմինները զբաղվում են դրանով, և երբ նրանք իրենց կարծիքն ասեն, ինքն էլ իր կարծիքը կասի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան