Ալվինա Գյուլումյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ
Հասարակություն
17.01.2020 | 17:35Սահմանադրական դատարանից տեղեկացնում են, որ այսօր՝ 2020 թվականի հունվարի 17-ին, Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Ալվինա Գյուլումյանը՝ ստանալով նիստին մասնակցած 8 դատավորների քվեն:
Հիշեցնենք, որ Ալվինա Գյուլումյանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի անդամ է 2014 թվականից։