Արդեն ունենք դեպք, որ սպանդանոցի մորթի կեղծ փաստաթուղթ է վաճառվել. Գեորգի Ավետիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ

– Պարո՛ն Ավետիսյան, Կառավարության որոշումը, որ մորթը պետք է պարտադիր սպանդանոցներում իրականացնել, դեռ 2018 թվականի հուլիսի 1-ից կար: Ինչո՞ւ որոշվեց, որ 2020թ. հունվարի 15-ից պետք է խստացնել:

– Մենք վերահսկողությունը որոշեցինք խստացնել հենց հունվարի 15-ից հետո՝ հաշվի առնելով մի քանի օբյեկտիվ պատճառ, որոնցից են սպանդանոցների փոքր քանակը, սպանդանոցների կառուցման տեմպերը: Որոշեցինք նաև հունվարին՝ նկատի առնելով, որ դեկտեմբերի հիմնական մորթը կանցնի, այս ժամանակահատվածում շատ քիչ մորթ է իրականացվում, և մենք կկարողանանք այս ընթացքում ակտիվ պահանջելով սպանդանոցային մորթ՝ նաև նպաստել, որ այլ տնտեսվարողներ, որոնք ներդրումներ են անում սպանդանոցներ կառուցելու համար, ավելի շահագրգռված լինեն արագ կառուցելու:

– Հայաստանում ընդհանուր քանի՞ սպանդանոց ունենք:

– Այս պահին ունենք 24 սպանդանոց, որոնք գործածման ենթակա են և շատերն արդեն գործում են: Ունենք մոտ 20 սպանդանոց, որոնք կառուցման փուլում են և առաջիկա շաբաթների ընթացքում կավարտվի դրանց կառուցումը, մեզ մոտ համապատասխան վերապատրաստում կանցնեն, որ հնարավորություն ունենան էլեկտրոնային տարբերակով տրամադրել անասնաբուժական 5-րդ ձևը: Անընդհատ ավելանում են հայտերը, և սպանդանոցները շատանալու են:

– Ի՞նչ կկանխարգելեն սպանդանոցները: Ի՞նչ վտանգներ կային, որոնք չեզոքացվում են:

– Առաջին վտանգը մարդկանց առողջության վտանգն է, որ ոչ սպանդանոցային մորթը կատարվում է՝ որտեղ ասես, ամենավատ սանիտարական պայմաններում, մորթի ենթարկվում են հիվանդ կամ սատկած կենդանիներ, և այդ մսեղիքի ու դրա վերահսկողությունը գրեթե անհնար է իրականացնել: Արդյունքում այդ մսեղիքը հայտնվում է շուկայում: Սպանդանոցների պարագայում մենք ունենք նախասպանդային զննություն, որը թույլ է տալիս մորթից առաջ պարզել՝ կենդանին հիվա՞նդ է, թե՞ ոչ, մորթից հետո անասնաբույժներն օրգանների զննություն պետք է իրականացնեն և հասկանան՝ արդյո՞ք ախտաբանական փոփոխություններ կան, և եթե կան կասկածներ, նաև լաբորատոր հետազոտության արդյունքում փորձեն պարզել վտանգները: Բացի այդ՝ բոլոր սպանդանոցները պարտավոր են ունենալ նաև սառնարանային կամ, այսպես կոչված, թերմոսային մեքենաներ, որոնց միջոցով այդ մսեղիքը կտեղափոխեն արդեն սպառման շուկա:

– Ներկայում գործող այդ 24 սպանդանոցները բավարա՞ր են ամբողջ ծավալն ապահովելու համար:

– Այս օրերին ամբողջությամբ բավարար են: Հաշվի ենք առնում նաև, որ այս օրերին շատ քիչ մորթ է իրականացվում: Եվ այնքանով են բավարար, որ անընդհատ նոր սպանդանոցներ են բացվելու, և մենք, երևի, փետրվար կամ մարտ ամիսներին կունենանք արդեն 40-ից ավելի գործող սպանդանոցներ, ինչը բավարար է ամբողջ հանրապետությունը ծածկելու համար: Ոչ միայն բավարարելու է, այլ նաև սպանդանոցների միջև մրցակցություն կառաջանա, և այս պարագայում գյուղացին շահող դիրքում է լինելու:

– Պարո՛ն Ավետիսյան, մսավաճառները խնդիր են տեսնում, երեկ էլ այն փոխանցեցին Ձեզ: Արդյո՞ք այդ խնդիրները կան, արդյո՞ք ֆորսմաժորային իրավիճակ է ստեղծվում մսի շուկայում, եթե սպանդանոցներում մորթը պարտադիր դառնա:

– Երբ արդեն սկսել ենք հասկանալ, տեսնել, թե ովքեր են այդ բողոքողները, նրանք հիմնականում այն մսավաճառներն են, որ աշխատում են ԳՈՒՄ-ի շուկայի հարևանությամբ, որոնք սովորել են հիվանդ կենդանու միս վաճառել, ընդունել ամեն տեղից, վատ պայմաններով: Իրենց մոտից բազմիցս գտել ենք ձիու և ավանակի միս, որը վաճառվել է խոշոր եղջերավոր կենդանու մսի փոխարեն, և այդ մարդիկ մտահոգ են, որովհետև այլևս հնարավորություն չեն ունենալու վատ կամ չհամապատասխանող միսը վաճառել լավ կամ խոշոր եղջերավոր կենդանու մսի փոխարեն, և այն գերշահույթները, որ ունեցել են, ի դեպ՝ թաքցնելով նաև հարկերը, այդ գերշահույթներն այլևս չեն ունենալու: Որովհետև չի կարող որևէ սպանդանոց տալ 5-րդ ձև, որտեղ գրված կլինի, որ խոշոր եղջերավորի սպանդ է իրականացվել, այն դեպքում, երբ միասմբակավոր կենդանու միս է: Չի արգելվում մսի վաճառքը, պարզապես պետք է համապատասխան զննությունն անցնի, հիվանդությունների նկատմամբ ստուգում լինի, նոր գնա սպանդանոց:

– Կոռուպցիոն դրսևորումների մասին… ինչքանո՞վ եք վստահ, որ այդ 5-րդ ձև կոչված փաստաթուղթը չի վաճառվելու և ի՞նչ մեխանիզմներ ունեք դրա եմ պայքարելու:

– Մեխանիզմներ ունենք, դրանց մասին չեմ բարձրաձայնելու, իհարկե: Արդեն ունենք փաստաթղթի 5-րդ ձևի վաճառքի դեպք, պարզել ենք և համապատասխան ընթացք ենք տվել: Եղել է այն ժամանակ, երբ պարտադիր չէր, և մեր էլեկտրոնային համակարգը տալիս է այդ 5-րդ ձևը, թարմացված չէր:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան