Թաիրովի միջնակարգ դպրոցում դասապրոցեսը խաթարված է. Կառավարությունը քայլեր կձեռնարկի՞

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Արմավիրի մարզի Թաիրով համայնքի միջնակարգ դպրոցում աշակերտները ստիպված են դասերն անցկացնել միջանցքներում: Պատճառն այն է, որ դպրոցի հիմնանորոգմամբ զբաղվող  «Սյունիք» ընկերությունը  աշխատանքները  դադարեցրել է:

2017 թվականի մայիսի 16-ին Արմավիրի մարզպետարանի և «Սյունիք» ընկերության միջև կնքվել է ընդհանուր առմամբ 154 միլիոն 800 հազար դրամի պայմանագիր: Նշված  գումարով մոտ 420 աշակերտի համար նախատեսված դպրոցն ամբողջությամբ պետք  է վերանորոգվի, սակայն փուլ առ փուլ:  Առաջի փուլի համար պետական բյուջեից տրամադրվել է 29 միլիոն 400 հազար դրամ: Այս գումարով կապալառուն պարտավորվել է մինչև դեկտեմբերի 20 –ը դպրոցում ավարտել շինարարական աշխատանքները:

Վերանորոգման աշխատանքներ իրականացվել են դպրոցի երեք մասնաշենքերից ընդամենը մեկում: Դպրոցի աշխատակիցները, սակայն, թերահավատ են, որ գոնե այդ մասնաշենքում սահմանված ժամկետում վերանորոգումը կավարտվի:

Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչություն պետ Կարինե Դանիելյանը մինչդեռ Factor.am-ի հետ զրույցում պնդեց՝ նախատեսված 29 միլիոնի շրջանակում  ընկերությունը շինարարական աշխատանքները կատարել է:

Դպրոցի տնօրեն Մարինե Բաղումյանը, ով հրաժարվեց տեսանկարահանվել, Factor.am-ին պատմեց, որ ի սկզբանե իրենք դիմել էին կառավարություն՝  խնդրելով վերանորոգել միայն դպրոցի տանիքը: Կառավարությունից, սակայն, որոշել են դպրոցը  հիմնովին վերանորոգել:

Լուրն, իհարկե, ոգևորել է  դպրոցի տնօրինությանը, սակայն ինչպես տիկին Բաղումյանը խոստովանեց՝ անավարտ շինարարության պատճառով այժմ կանգնել են փաստի առաջ:

Աշակերտների մի մասն ուսումնական տարվա մեկնարկից մինչ օրս դասերն անցկացնում է դպրոցի միջանցքներում՝ ազատ դասասենյակներ չլինելու պատճառով: Տնօրենը մտահոգված է՝ ցրտերն ընկնելուն պես միջանցքներում ջեռուցման բացակայության պայմաններում առաջիկայում այդ հնարավորությունից էլ կզրկվեն:

Այս մտահոգությանն ի պատասխան՝  ուշագրավ  հայտարարություն արեց Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչություն պետ Կարինե Դանիելյանը. ըստ նրա՝   ավելի բարեկարգ պայմաններ ունենալու համար պետք է  որոշակի դժվարություններ հաղթահարեն:

Դպրոցի տնօրեն Մարինե Բաղումյանը դժգոհեց նաև կատարված աշխատանքների որակից: Նրա պնդմամբ՝ տեղադրվել են անորակ և մռայլ գույներով դռներ, ինչի հետ կապված իրենք իրենց դժգոհությունը ներկայացրել են մարզպետարան: Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետից հետաքրքրվեցինք՝ որպես պայմանագրի կողմ պարտավոր էին վերահսկողություն իրականացրել, արդյոք թերացել են, որ տնօրենը դժգոհում է: Ի պատասխան՝ Կարինե Դանիելյանը պնդեց՝ իրենք պատշաճ կերպով հետևել են շինարարության ընթացքին:

Արմավիրի մարզպետարանի աշխատակցի խոսքով՝  վերանորոգվող մասնաշենքը շահագործելու համար անհրաժեշտ է լրացուցիչ 16 միլիոն դրամ: Կարինե Դանիելյանը, սակայն, չգիտի՝  երբ կառավարությունը կորոշի միջոցներ տրամադրել, որպեսզի կապալառու ընկերությունը շարունակի շինարարությունը:

Ուշագրավ է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ևս ուսումնական տարվան ընդառաջ անդրադարձել էր վերանորոգվող դպրոցներին և հանձնարարել   բոլոր դպրոցներում ընթացող շինարարական եւ վերանորոգման աշխատանքները մինչ ուսումնական տարվա մեկնարկը ավարտել, որպեսզի աշակերտները պատշաճ պամաններում դասերն անցկացնեն:

Թեև ինչպես պնդում են Կառավարությունից, վարչապետի հանձնարարականը Թաիրովի միջնակարգ դպրոցին չի վերաբերել, այդուհանդերձ փաստն այն է, որ դպրոցի աշակերտների՝ պատշաճ պայմաններում դասապրոցեսի անցկացումը խաթարված է: Եվ մինչ ըստ նախատեսվածի՝ լինի հաջորդ փուլի ֆինանսական  հատկացումը,  ստացվում է՝ այս դպրոցի երեխաները զրկված են լինելու նորմալ դասեր անցկացնելու հնարավորությունից:

Արդյոք Կառավարությունը չի կարող լրացուցիչ  16 մլն դրամը հատկացնել, որպեսզի սկսած շինարարությունը այդ մեկ մասնաշենքում ավարտեն: Մինչ աշակերտները դպրոցի միջանցքներում դասեր են անում, Կառավարության այսօրվա նիստում պետբյուջեի պահուստային ֆոնդից  39 միլիոն  դրամ հատկացվեց «Թվային Հայաստան» հիմնադրամին, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն անձամբ Կարեն Կարապետյանն է:

Շողիկ Գալստյան