Կարծում եմ՝ Եղվարդի ծննդատունը չպետք է լուծարվի․ Ռոմանոս Պետրոսյանը հանդիպեց Եղվարդի հիվանդանոցի բուժանձնակազմի հետ

Լուրեր

03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
Բոլորը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Եղվարդ՝ հանդիպելու «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի ու շահագրգիռ քաղաքացիների հետ։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր կարծիքով՝ Եղվարդի ծննդատունը չպետք է լուծարվի, ավելին՝ պետք է վերազինվի։

Մարզպետն անդրադառնալով այն հարցին, որ հնարավո՞ր է հետագայում ծննդատան բաժանմունքը փակվի, պատասխանեց․ «Եկեք «եթե»-ներով չառաջնորդվենք։ Մենք արձանագրում ենք մի բան՝ այս պահին Եղվարդ քաղաքը և Նաիրի տարածաշրջանն ունի ծննդատուն։ Այն աշխատում է ամբողջ հզորությամբ, սպասում ենք մեր ծննդկաններին։ Իսկ վաղը, թե ինչ զարգացում կլինի, պետք է արձանագրենք, որ մենք քաղաքացիակենտրոն քաղաքականություն ենք իրականացնում, մեր քաղաքացու շահը դոմինանտ է, բնականաբար, պետական շահի հետ պետք է համադրել և բոլոր դեպքերում քաղաքացիների հետ մեր երկխոսությունը ժողովրդական իշխանությանը հարիր է»։

Ռոմանոս Պետրոսյանը նկատեց, որ այն մտահոգությունները, որոնք երկու օր է՝ հնչում են այս բակում, ինքը 10 օր առաջ հնչեցրել է նախարարությունում։ «Այն հանգամանքները, որոնք մեջբերում են մեր քաղաքացիներն, ինքս էլ գիտեմ, որովհետև մարզի բնակիչ եմ։ Այդ առումով տարընկալում չի կարող լինել, և նաև խնդրում եմ մեր գործընկերներին հարցը հանկարծ չքաղաքականացնել, թույլ չտալ որոշակի շրջանակների այս հարցը շահարկելու և «շագանակներ հանելու»։ Իսկ որ ծնելիության աճը մեր առաջնահերթություններից է, մեր ժողովրդի անվտանգությունը, բարեկեցությունը մեր քաղաքական թիմի թիվ մեկ առաջնահերթությունն է, դա աներկբա է»,- նշեց մարզպետը։