Վահրամ Կաժոյանը համատեղության կարգով նշանակվել է Կամբոջայում ՀՀ դեսպան
Քաղաքականություն
11.01.2020 | 15:44ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահի հրամնագրով Վահրամ Կաժոյանը համատեղության կարգով նշանակվել է Կամբոջայում ՀՀ դեսպան:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետու-թյան արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ ԿԱԺՈՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ):