Եղեգնուտ գյուղի 89-ամյա բնակիչը ահազանգում է նախկին գյուղապետի ապօրինությունների մասին. ՀՔԱՎ

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

ՀՔԱՎ գրասենյակ է դիմել Եղեգնուտ գյուղի 89-ամյա բնակիչ Լենտրուշ Կոստանյանը և ներկայացրել մի շարք հաղորդումներ հանցագործության մասին:

Գյուղի տարեց բնակիչը ներկայացնում է տվյալներ՝ գյուղի նախկին գյուղապետ Միշա Հովհաննիսյանի ապօրինությունների մասին, մասնավորապես՝ 24 մլն. դրամի անհետացման, որը նախատեսված է եղել գյուղի խմելու ջրի համակարգի կառուցման համար: Այդ գումարն անհետացել է, իսկ գյուղի համար նորմալ ջուր ունենալը դեռ խնդիր է: Սրանից բացի՝ գյուղապետն իր եղբորը ձևակերպել է որպես ջրի աշխատող, որը աշխատավարձ է ստացել համայնքի բյուջեից՝ ոչինչ չանելու համար: Դպրոցի տնօրենը նույնպես թույլ է տվել չարաշահումներ, ձևակերպել մի քանի պահակների, որոնք, Կոստանյանի խոսքով, անգամ դպրոցի դուռ չեն բացել: Տասնյակ տարիներ գյուղում գումարներ են յուրացվել, ու իրավապահ մարմինները աչք են փակել դրա վրա: Նա կասկածներ ունի, որ գյուղապետը միայնակ չէր անի այդ չարաշահումները, այլ՝ նախկին մարզպետի ու ոստիկանապետի իմացությամբ ու հովանավորությամբ: Գյուղն այժմ նոր գյուղապետ ունի:

Կոստանյանը ՀՔԱՎ գրասենյակին պատմել է նաև տարիներ առաջ տեղի ունեցած ապօրինությունների մասին, որ թույլ է տվել ոստիկանությունն իր հանդեպ՝ ստիպելով նախագահական ընտրություններին քվեարկել իրենց նախընտրելի թեկնածուի՝ Ռոբերտ Քոչարյանի օգտին: