Բարդ ժամանակներ Էրդողանի համար. իշխող կուսակցության շարքերը նոսրանում են

Լուրեր

30.04.2026 | 10:52
Ռոնալդուն խփել է կարիերայի 970-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:46
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են Հաղթանակի օրը Ուկրաինայում հրադադարի հաստատումը
30.04.2026 | 10:39
Նավթի գներն աճել են
30.04.2026 | 10:25
Փորձել են ՌԴ-ից 72 մլն ռուբլի ներմուծել․ ՊԵԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:10
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 30-ի դրությամբ
30.04.2026 | 09:56
«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված Վրույր Այվազյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու համար մարդկանց վճարելու օժանդակության համար
30.04.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
30.04.2026 | 09:30
Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում
30.04.2026 | 09:17
ՀՀ-ն Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսել
30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ միայն միջազգային ասպարեզում ու հատկապես ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ունի լուրջ խնդիրներ, այլև սեփական երկրի ներսում: Էրդողանի նախկին կուսակիցներն ու համակիրները նոր կուսակցություններ են ստեղծում՝ նրա համար լուրջ քաղաքական մրցակից դառնալով:

Խոսքն այս դեպքում Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար Ահմեդ  Դավութօղլուի մասին է, որը նոր կուսակցություն է ստեղծել: Երեկ տեղի է ունեցել Դավութօղլուի «Ապագա» կուսակցության հիմնադիր խորհրդի նիստը, և մասնակիցների միաձայն քվեարկությամբ նախկին վարչապետն ընտրվել է կուսակցության նախագահ, իսկ ահա նրա նախկին խորհրդական, հայազգի լրագրող Էթիեն Մահճուպյանն ընտրվել է գործադիր խորհրդի անդամ: Ի դեպ՝ Դավութօղլուն այս տարվա մարտին էր հեռացել իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունից:

Իրենց համատեղ կուսակցության ստեղծման աշխատանքներն են ավարտում նաև Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն ու նախկին արտգործնախարար, փոխվարչապետ, «Արդարություն ու զարգացում» կուսակցության նախկին առանցքային դեմքերից Ալի Բաբաջանը, որն ևս այս տարի էր լքել իշխող կուսակցությունը: Տարածվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի նախկին երեք առանցքային պաշտոնյաները, կրկին մուտք գործելով ակտիվ քաղաքականություն, փորձում են Թուրքիան ազատել Էրդողանից։

Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ այս երկու նորաստեղծ կուսակցությունները հիմնականում համալրվում  են Էրդողանի գլխավորած իշխող կուսակցության պատգամավորներով ու անդամներով։ Այս ամենի արդյունքում սրվել են Էրդողանի ու հատկապես Դավութօղլուի հարաբերությունները։ Մասնավորապես, թուրքական Hürriyet-ը գրում է, որ Դավութօղլուն չի վախենում Էրդողանի հետ պայքարից, իր տեղն է զբաղեցրել ընդդիմության շարքերում ու կուսակցություն  է ստեղծում, իսկ ահա Բաբաջանը նախընտրում է սուր պայքարի մեջ չմտնել։ Էրդողանն էլ խոսել է իր նախկին ընկերների մասին՝ ասելով, որ նրանք բավական շուտ են յուրացրել ընդդիմության լեզուն։

«Երբ «Ժողովրդահանրապետական» կուսակցությունն է խոսում ընդդիմադիր լեզվով, հասկանալի է, բայց երբ Էրդողանի նախկին ընկերներն են խոսում այդ լեզվով, նրա  համար շատ ցավալի է»,- գրում է Hürriyet-ը։

Նշենք, որ նոր կուսակցությունների ձևավորման արդյունքում, և ոչ միայն, նոսրանում են Էրդողանի «Արդարություն ու զարգացում» կուսակցության անդամների շարքերը: Թուրքական լրատվամիջոցները, ներկայացնելով Գլխավոր դատախազության տվյալները, գրում են, որ հուլիսի 1-ից սեպտեմբերի 6-ը «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը լքել է 56.260 անդամ, սեպտեմբերի 6-ից նոյեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում էլ՝ 57.856 անդամ։ Արդյունքում, վերջին 5 ամսում Էրդողանի կուսակցությունը լքել է 114.000 անդամ: Ընդհանուր առմամբ, վերջին մեկ տարվա ընթացքում «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը լքել է 840.000 անդամ: Եթե 2018թ. օգոստոսին Էրդողանի կողմնակիցների թիվը 10 մլն 720 հազար է եղել, ապա այս տարվա օգոստոս-սեպտեմբերի ընթացքում նվազել է՝ հասնելով 9 մլն 870 հազարի:

Ներկայացաված թվերն էլ ցույց են տալիս ժողովրդի աջակցությունը նվազել է, որին նպաստել են, ինչպես տնտեսական ճգնաժամը, այնպես էլ Սիրիա ներխուժումն ու ռազմական գործողությունները։ Բացի այդ՝ շատերն էլ իշխող կուսակցությունը սկսեցին լքել Դավիթօղլուի ու Բաբաջանի հեռանալուց հետո՝ անդամակցելով նրանց նորաստեղծ կուսակցություններին։ Առաջիկա ընտրություններում, փորձագետների գնահատմամբ, այս կուսակցություններն էլ կլինեն էրդողանի գլխավոր մրցակիցները։

Թուրքիայում այժմ շատ լուրջ ներքաղաքական վերադասավորումներ են ընթացում, որոնք կարող են փոխել ողջ քաղաքական լանդշաֆտը։ Էրդողանի համար բարդ շրջան է սկսվել, երբ պիտի դիմակայի և՛ արտաքին, և՛ներքին հակառակորդներին։

Էմմա Չոբանյան