Գաղտնալսենք զմիմիանս․ ԱԱԾ-ից բացի կգաղտնալսի նաև Ոստիկանությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 14:20
Առաջիկա օրերին բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
23.07.2026 | 14:11
Կապանում մեկնարկում են ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի միջոցառումները
23.07.2026 | 14:02
Արգենտինային ԱԱ-2026-ից հեռացնելու մասին ստորագրահավաքը մոտ է եղել Գինեսի ռեկորդը գերազանցելուն
23.07.2026 | 13:57
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին
23.07.2026 | 13:53
«Տելեգրամ»-ով թմրամիջոցների խոշոր շրջանառության գործով ամուսիններ են ձերբակալվել
23.07.2026 | 13:45
Մակունցը` վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու լուրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:39
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քարտուղարն են ընտրվել
23.07.2026 | 13:36
Ապրանքները տանելու տեղ չունենք, շուկան 15-20 օր է` ցնցումների մեջ է. Առինջ մոլի աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:25
Կսահմանվի բեռնատարների սահմանային հերթերի կառավարման նոր կարգ. ՊԵԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:23
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են․ ՔԿ
23.07.2026 | 13:14
Մարդկանց չի կարելի սենց ճնշել, չեն թողնում փողոց փակենք. Առինջ մոլի աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:06
Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին հողամաս կօտարվի ուղղակի վաճառքով. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:05
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 1 միլիարդ դրամ գրավն ու բացակայելու արգելքը
23.07.2026 | 12:57
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
23.07.2026 | 12:54
Եմենի հութիները պնդում են, որ Կարմիր ծովում հարձակվել են Սաուդյան Արաբիայի երկու լցանավերի վրա
Բոլորը

Խորհրդարանում դեկտեմբերի 10-ին առաջին ընթերցմամբ ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի ու Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Պատգամավորներն առաջարկում են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տալ նաև Ոստիկանությանը: Մինչ այս նշենք, որ Ոստիկանությունը գաղտնալսելիս պիտի դիմեր ոչ միայն դատարան, այլև ԱԱԾ: Այս նախագծի կյանքի կոչման դեպքում այլևս ԱԱԾ դիմելու անհրաժեշտություն չի առաջանա։

Նախագիծը սոցիալական կայքերում քննարկումների առիթ դարձավ։ Մի մասը կողմ էր այս գործառույթը Ոստիկանությանը հանձնելուն, մյուս մասը՝ դեմ։

«Հոդված 3» ակումբում այսօր այս թեմայով քննարկում էր կազմակերպվել։ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Խաչատրյանը ներկայացրեց նախագծի դրական կողմերը՝ ասելով, որ այսկերպ ԱԱԾ-ի ծանրաբեռնվածությունը կնվազի, հանցագործությունների բացահայտումն ավելի արդյունավետ կստացվի:

«Այս միջոցը տրամադրելուց հետո, մենք պահանջելու ենք, որպեսզի հանցավորության դեմ պայքարը ավելի արդյունավետ լինի, բացահայտումների թիվն ավելանա»,- ասաց Խաչատրյանը։

Իսկ արդյոք այդ փոփոխությունը նաև նրա համար չէ՞, որ Ոստիկանությունն էլ իր հերթին կարողանա գաղտնալսել ԱԱԾ-ին՝ առանց նրանցից թույլտվություն ստանալու: «Ոչ թե կառույցը իրավունք ունի վերահսկելու այլ կառույցի, այլ խոսքը գնում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող մարդուն։ Հարցը կարելի է ձևակերպել այսպես՝ արդյոք Ոստիկանության կամ ԱԱԾ-ի աշխատակիցը կարո՞ղ է մեղադրվել նման հանցագործությունների կատարման համար, այո՛, կարող է»,- ասաց իշխանական պատգամավոր Սիփան Փաշինյանը։

Հատուկ ծառայությունների գործունեությունը՝ սկսած ՊԱԿ-ից, մանրամասն ուսումնասիրած ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշում է, որ գաղտնալսման գործառույթը Ոստիկանությանը տալը ընդունելի և հասկանալի է միայն մեկ պարագայում․ «Այս օրենքի նախագծի հետ կապված ունեմ իմ հիմնական տառապանքը, այն կայանում է նրանում, որ իմ կարծիքով, ԱԱԾ-ն դուրս է եկել կառավարության վերահսկողությունից, դարձել է առանձին մարմին, և իշխանությունն ուղղակի կարիք ունի վերաքննող մի մարմնի, որին ինքն ավելի է վստահում։ Այս հանգամանքն ինձ համար ինչու չէ՝ ընդունելի է»։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ վտանգներ է տեսնում Ոստիկանությանը գաղտնալսելու իրավունք տալու նախագծի մեջ։ Նա առաջարկում է, նման փոքր փոփոխությունների փոխարեն կատարել համակարգային փոփոխություն։

Իշխող խմբակցության պատգամավորները բանախոսներին ասացին, թե կառավարությունը գնում է համակարգային փոփոխություններ իրականացնելու ճանապարհով, և սա դրա մի փոքր՝ ավելի շատ տեխնիկական մասն է կազմում։

Հավելենք, որ նախագիծը ԱԺ-ի հերթական նիստի ժամանակ կրկին քննարկման կդրվի արդեն երկրորդ ընթերցմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան