Օլիգարխների կողմից ներկրված գաղտնալսող սարքերն ի՞նչ ճակատագիր են ունեցել. Արման Բաբաջանյանը՝ Արմեն Խաչատրյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

Ազգային ժողովում պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց օլիգարխների կողմից ՀՀ ներմուծված գաղտնալսող սարքերից։

«Որոշ օլիգարխներ և մասնավոր անձինք կարողացել են ներկրել գաղտնալսման սարքավորումներ, այդ սարքավորումների ճակատագիրն ի՞նչ է եղել, պետությունն արդյոք կարողացել է հեղափոխությունից հետո ինչ-որ միջոցառումներ իրականացնել և այդ մարդկանց զրկել գաղտնալսող այդ սարքերից ու հնարավորությունից։ Մենք գիտենք, որ նաև Արդարադատության քրեակատարողական ծառայությունը, ՊՆ ռազմական ոստիկանությունը, ՊԵԿ օպերատիվ ծառայությունն իրականացնում են օպերատիվ աշխատանքներ, և մենք հիմա գաղտնալսման գործառույթ, փաստորեն, վերապահում ենք միայն Ոստիկանությանը։ Արդյոք կարո՞ղ է վաղը, մյուս օրը մյուս գերատեսչությունները գան և նման գործառույթ ցանկանան իրականացնել»,- հարցրեց Բաբաջանյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը նկատեց, որ գաղտնալսում միայն կարող են իրականացնել Ոստիկանությունը, ԱԱԾ-ն և Քրեակատարողական հիմնարկները ՔԿՀ-ում և դատապարտյալների նկատմամբ, այլ մարմին այդ իրավասությունը չունի։

«Ինչ վերաբերում է օլիգարխների՝ նման սարքերի ձեռքբերմանը, ես էլ եմ տիրապետում օդից կախված նման լուրերի, սա ազգային անվտանգությանն ուղիղ սպառնացող վտանգ է և ամեն ինչ պետք է ձեռնարկել բացահայտելու համար, եթե կան նման դեպքեր»,- նկատեց Արմեն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը քննարկում է Օպերատիվ հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում։