Հենց Լևոն Տեր-Պետրոսյանի դատախազության կողմից թմրանյութերի մեղադրանքը չդրվեց Հրանտ Մարգարյանի դատավճռի հիմքում. Բագրատ Եսայան

Լուրեր

31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ահաբեկչական անցյալով հայտնի կառույց» Դաշնակցությանը բնութագրել են միայն թուրքերն ու ադրբեջանցիները: Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց  ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը: Նշենք, որ այսօր Ազգային ժողովի ամբիոնից ունեցած ելույթում Դաշնակցությանն այդպես էր բնութագրել պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ նշելով. «Նորանկախ Հայաստանի պատմության առաջին փուլում իր ահաբեկչական անցյալով հայտնի այդ ուժը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության դեմ»:

«Ես, իհարկե, տխուր եմ, որ հայ ժողովրդի մեջ կա նման անձ, որը նման որակավորումներ տալով՝ իրեն նույնացնում է այդ ժողովրդական ընդհանրությունների՝ ադրբեջանցիների և թուրքերի հետ: Ուրիշ որևէ մեկը Դաշնակցությանը չի կարող ահաբեկչական կառույց բնութագրել»,- ասաց Բագրատ Եսայանը:

Ինչ վերաբերում է ՀՅԴ ուսանողական միության անդամների հրապարակած նամակին և դրանում նշված՝ պարտիզանական պայքարի ծրագրերին, դաշնակցական գործիչն ասաց՝ «պարտիզանական պայքար» տերմինը վերցված է անստորագիր մի գրությունից, որը կարող է մեկնաբանել միայն այդ գրությունը ստեղծող որևէ մեկը կամ ստեղծմանը գաղափարակից որևէ մեկը. «Ես չեմ պատրաստվում այդ գրության որևէ բառ մեկնաբանել»:

Բագրատ Եսայանը հաստատեց, որ աղմուկի պատճառ դարձած երիտասարդներն արտաքսվել են ՀՅԴ-ից: Նա, միաժամանակ, ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց արդեն նախկին դաշնակցական երիտասարդների հրապարակած փաստաթղթի առկայությունը:

«Անստորագիր մի գրություն է, որի վերևում ընդամենը կա՝ «սիրելի ընկեր»: Շատ հեշտությամբ այն կարող էին ստեղծել, և մանավանդ շահագրգիռները կան, այսօրվա իշխանությանը ծառայող բազմաթիվ ֆեյքեր կամ քարոզչական կենտրոններ: Անստորագիր որևէ փաստաթուղթ ես չեմ կարող մեկնաբանել, առավել ևս՝ լեգիտիմացնել՝ այն բնութագրելով որպես փաստաթուղթ: Ինձ համար ցավալի է նաև, որ մեր երիտասարդ ընկերներն ընկել են այդ ծուղակը»,- նշեց Եսայանը:

Արման Բաբաջանյանն իր ելույթում խոսել էր նաև ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի մասին՝ հայտարարելով. «Մենք շատ լավ գիտենք՝ այդ ժողովը վարած Հրանտ Մարգարյանն ինչով էր զբաղված 90-ականների սկզբին, երբ թմրանյութ էր տեղափոխում, և այդ գործողությունները ղեկավարում էր Դավիթ Շահնազարյանը, որը հիմա միացել է այդ նույն խմբակին: Եվ չպետք է մոռանանք, թե «Դրո» կառույցը, «31-ի գործը» ինչի մասին էին, և թե Հոկտեմբերի 27-ի ոճրագործներն ինչ կապ ունեին այդ ուժի հետ»:

Բագրատ Եսայանն ասաց՝ Արման Բաբաջանյանն «իր ներսում կուտակված թույնի հերթական չափաբաժինն է դուրս ցփնել»:

«Ես ուզում եմ հիշեցնել, թե ով է այդ անձը՝ բանակից կեղծիքներով փախած և սեփական մոր դեմ ցուցմունք տված անձ: Իսկ ինչ վերաբերում է բնութագրումներին, դրանց արմատը, կարծում եմ, դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի ուղեղում պետք է փնտրել: Իսկ այն, թե Հրանտ Մարգարյանը 1990-ականներին ինչով է զբաղվել, բոլորին է հայտնի. նա եղել է ղարաբաղյան ազատագրական պատերազմում պայքարի կազմակերպիչներից մեկը, ազատամարտին Դաշնակցության մարտական մասնակցության կազմակերպիչը: Մնացած բոլոր բնութագրումները վերցված են նորից այդ շատ հին՝ 1990-ականների սկզբի դեռևս քարոզչական զինանոցից՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա ենթակաների»,- ասաց մեր զրուցակիցը:

Թմրանյութերի շրջանառության վերաբերյալ էլ Բագրատ Եսայանն ասաց՝ կա դատավճիռ, որտեղ Հրանտ Մարգարյանի անունը մեղադրվողների ցանկում կա ընդամենը մի դրվագով՝ ապօրինի զենք կրելու մասով:

«Այն ժամանակ՝ 1994 թվականին, Լևոն Տեր-Պետրոսյանի վարչակարգի օրոք փորձ արվեց Հրանտ Մարգարյանին ներկայացնել թմրանյութերի շրջանառության մեղադրանք, որը իր իսկ դատախազության կողմից չընդգրկվեց մեղադրական եզրակացության մեջ, առավել ևս՝ չդրվեց դատավճռի հիմքում: Իհարկե՝ Հրանտ Մարգարյանն ինքը կորոշի, բայց եթե ես լինեի Հրանտ Մարգարյանի փոխարեն, միանշանակ այդ արարածին դատի կտայի և պատասխան կպահանջեի իր ակնհայտ զրպարտությունների համար»,- հայտարարեց ՀՅԴ անդամը:

Թամարա Հակոբյան