ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ, թե որ երկրում է «հայտնաբերվել» Գևորգ Կոստանյանը

Լուրեր

28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
Բոլորը

Օրեր առաջ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով մեղադրյալ ներգրավեց 2008թ․-ին նախագահի օգնականի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Կոստանյանին։ Նրան 48 ժամ էր հատկացվել Հայաստան վերադառնալու համար, որպեսզի մեղադրանք առաջադրվեր։ Բայց նախկին գլխավոր դատախազը մատնանշված ժամանակահատվածում չվերադարձավ, ինչից հետո էլ ՀՔԾ-ն նրա նկատմամբ հետախուզում հայտարարեց։ Դատարանը քննում է Կոստանյանին կալանավորելու հարցը։ Ինքը՝ նախկին գլխավոր դատախազը, հայտնել է, որ գտնվում է Մոսկվայում, Հայաստան կվերադառնա, երբ այնտեղ կավարտի իր գործերը։

ՀՀ Գլխավոր դատախազությունից փորձեցինք ճշտել, թե արդյոք նրանք իրենց ՌԴ գործընկերներին ներկայացրել են Կոստանյանին ՀՀ վերադարձնելու պահանջ:

«Դեռևս առկա չէ Գևորգ Կոստանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը: Բացի այդ, բազմիցս պարզաբանվել է, որ որևէ երկրի իրավասու մարմիններին հանձման միջնորդություն ներկայացնելու համար անհրաժեշտ է հետախուզման մեջ գտնվող անձի՝ տվյալ երկրում հայտնաբերում, ինչի մասին ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ»,- պատասխանեցին դատախազությունից:

Լիլիթ Շաբոյան