Բանակը ապակրոնական կառույց պետք է լինի, մինչդեռ զինվորներին այսօր հավատաքննության են ենթարկում. իրավապաշտպան

Լուրեր

14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը կողմ է, որպեսզի բուհերում լինեն ռազմական ամբիոններ, և կարծում է, որ բուհերի ուսանողները կարող են լինել շատ ավելի լավ սպաներ, քան անգամ ռազմական ուսումնարանն ավարտած սպաները:

Իշխանյանը, սակայն, հարց բարձրացրեց, թե ինչու է օրենքով ամրագրվում, որ բոլորը` այդ թվում և բուհերի ուսանողները, պիտի գնան բանակ, սակայն հոգևոր ճեմարանի սաները` ոչ: «Ես հարգում եմ Հայ առաքելական եկեղեցու բոլոր հետևորդներին, նաև Ձեզ` պարոն նախարար, որ այդ եկեղեցու հետևորդն եք: Բայց կներեք` բանակը պետք է լինի ապակրոնական ևառույց: Եվ եթե Մոնթե Մելքոնյանը լիներ պաշտպանության նախարար, արդյոք նա բանակը պետք է տաներ դեպի Ավետարանական եկեղեցի: Նա ինքը ավետարանական եկեղեցու անդամ էր»,- Աժ-ում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հարց հնչեցրեց իրավապաշտպանը:

Նա նշեց, որ գիտի բազմաթիվ դեպքեր, և կարող է դրանք ներկայացնել, երբ բանակում հավատաքննության է իրականացվել. «Մինչդեռ բացի Եհովայի վկաներից` բանակ են զորակոչվում նաև այլ կրոնական կազմակերպությունների անդամներ, որոնք ծառայում են նաև առաջնագծում: Բայց նրանց` աթեիստների, ագնոստիկների զավակներին, ստիպում են հետևել Հայ առաքելական եկեղեցու կանոններին, խաչ համբուրել և այլն, և այլն: Այդ ամենը, իմ կարծիքով, բանակի մարտունակությունը ցածրացնում է»,- եզրափակեց իրավապաշտպանը: