Նժդեհը պատրվակ է, ռուսների փորացավը Հայաստանի անկախությունն է․ Լևոն Շիրինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

 

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ռուսաստանցի լրագրողների հարցերին։ Նրանցից մեկը վարչապետին առաջարկել է ստեղծել պատմաբանների խումբ և միասին գնահատական տալ Գարեգին Նժդեհին, որը կապ է ունեցել ֆաշիստների հետ։ Նիկոլ Փաշինյանը հակադարձ առաջարկն է արել՝ եկեք ստեղծենք հանձնաժողով, հասկանալու՝ ինչ է տեղի ունեցել «Մոլոտով-Ռիբենտրոպ» պակտի ժամանակ։ Պարո՛ն Շիրինյան, նախ՝ ինչպե՞ս եք գնահատում վարչապետի արձագանքը, նա, հիշեցնենք, արդեն երկրորդ անգամ է բավականին կոշտ հակադարձում ռուսներին Նժդեհի հարցով։

-Ռուսական կողմի անտակտությունն է։ Սա պետք է գնահատվի։ Ինքը ո՞վ է, որ առաջարկում է հանձնաժողով՝ գնահատել մեր հերոսներին կամ ոչ հերոսներին։ Ես էլ առաջարկում եմ հանձնաժողով ստեղծել 39 թվականին «Ռիբենտրոպ-Մոլոտով» պակտը քննել, որը թույլ տվեց Արևելյան Եվրոպան ֆաշիստական Գերմանիայի և Բոլշևիկյան Ռուսաստանի միջև բաժանելու։ Դա կրկնում էր ռուս-թուրքական համաձայնությունը՝ Հայաստանը բաժանելու վերաբերյալ։ Հաճելիորեն զարմացա, որ մեր վարչապետը տգիտության վրա կազմակերպված խաղը տեղափոխեց համաշխարհային քաղաքականության այն ոճրային գործարքը, որ Ստալինի և Հիտլերի մեջ է եղել։ Պաշտպանվեց մեր պետության և ժողովրդի շահերը։ Իսկ Նժդեհը ո՞ւմ հետ է համագործակցել, հիմա ես սատանայի հետ էլ կարող եմ համագործակցել հանուն Հայաստանի Հանրապետության, և դա ոչ մեկի գործը չի։ Ասեմ բոլոր տգետներին, հանրապետականախառը գիտնականներին ու մտավորականներին, որ ոռնում են ռուսի ասածի վրա՝ հայկական լեգեոնները գերմանա-ռուսական պատերազմի ընթացքում ռուսական ճակատում սովետական բանակի դեմ չեն կռվել։

-Հանրապետական կուսակցության նախկին պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը և Միհրան Հակոբյանը շտապեցին պատմական սխալներ գտնել վարչապետի՝ Նժդեհի վերաբերյալ խոսքում։ Մասնավորապես այն, որ թե Գարեգին Նժդեհը երբևէ Հովհաննես Բաղրամյանի հետ ծանոթ է եղել, կամ որ Գարեգին Նժդեհը Սարդարապատի ճակատամարտին է մասնակցել, և որ Նժդեհը առաջին անգամ աչքի է ընկել ոչ թե 1918 թվականին՝ Մայիսյան հերոսամարտերի ժամանակ, այլ՝ դրանից 7 տարի առաջ՝ Բալկաններում։ Դուք՝ որպես պատմության մասնագետ, ի՞նչ կասեք՝ ո՞վ է ճիշտ, ով՝ սխալ։

-Ճիշտը վարչապետն է, և ես իրեն չեմ պաշտպանում։ Վարչապետը տվյալ պարագայում պաշտպանում է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը։ Իսկ իրենք ծառայում են սովետական պատմագիտությանը։ Մինչև 18 թվականի Ղարաքիլիսայի ճակատամարտերը, Նժդեհը առանձնապես հայտնի չի եղել։ Նա եղել է Անդրանիկի ջոկատի մեջ։ Տրոցկին նրա մասին բաներ ունի գրած։ Վարչապետը պատմաշինարար չի, քաղաքական գործիչ է և ճիշտ պատասխան է տվել։ Տեքստի մեջ չկա՝ կռվել է Սարդարապատում, Մայիսյան հերոսամարտերում մեկ էնտեղ էր կռվում, մեկ՝ էնտեղ։ Զարմացա, որ Բաղրամյանին էդքան արժևորել է, որովհետև նա որևէ բանով աչքի չի ընկել։ Նժդեհը Մայիսյան հերոսամարտերից հետո մնացել է Հայաստանում։ Վարչապետը ուզեցել է ասել՝ ձեզ համար կռված սովետական պետության ռազմական ուժերի հիմնական սյուներից մեկը՝ Բաղրամյանը, Սարդարապատում ևս կռվել է։ Էստեղ ձվի մեջ մազ որոնելն է։

-Պարոն Շիրինյան, ինչո՞ւ է ռուսներին այդքան անհանգստացնում Նժդեհի կերպարը։

-Ռուսներին ուրիշ բան է անհանգստացնում։ Նժդեհը առնչություն չունի, ոչ մի խնդիր չկա։ Նրանց անհանգստացնում է Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի ջախջախումը, որ չկարողացավ ռուսների հանձնարարությամբ խնդիրը կատարել, «Սասնա ծռերի» ընդվզում-ապստամբությունը պետականության համար, Սարի թաղի իրադարձությունները և հատկապես՝ վերջին ապստամբությունը՝ հայտը ներկայացված անկախ պետականության։ Նժդեհով չլինի, պիտի կպնեն Շարմազանովին։ Նժդեհը պատրվակ է․ Հայաստանի նկատմամբ ռուսական ճնշման քաղաքականություն կա՝ փափուկ ուժի գործադրումով։ Ի՞նչ են անում՝ Նժդեհը՝ մեկ, երկաթուղին՝ գիտեք օրերս դեպքեր են եղել աշխատակիցների հետ կապված։ Իրենք թող իրենց Վլասովի մասին մտածեն, որ ռուսական բանակները դրեց Հիտլերի տրամադրության տակ և տասնյակ-հազարավոր ռուսներ սովետական բանակին հանձնվեցին և համագործակցում էին գերմանացիների հետ։ Ռուսների փորացավը անկախ Հայաստանն է, Ռուսաստանը չի հանդուրժում հավասար գործընկերության քաղաքական կուրսը։

-Այսօր հայտնի դարձավ, որ Վազգեն Մանուկյանի հիմնած «Վերնատունը», որը օրերս համաժողով արեց Երևանում, շուտով պատրաստվում է համաժողով անել նաև Արցախում։ Մանուկյանն ասում էր, որ իրենց խնդիրը համերաշխություն հաստատելն է, Դուք այդ համաժողովին հնչած ելույթներին հետևելով այդպիսի տպավորություն ստացա՞ք։

-Ասեմ հետևյալը, որ գնահատականը չափազանց սխալ է։ Հասարակության մեջ կա համերաշխություն, և այդ համերաշխությունը գողապետության ոչնչացման վրա է բազավորված։ Լութոկրատական իշխանությունը 18 թվականի մայիսի համահայկական որոշումով, որով պատվիրակվել է վարչապետին, պիտի ոչնչանա։ Այդտեղ տրոհում չկա։ «Վերնատունն» ապստամբել է հայ ժողովրդի որոշման դեմ՝ չեն ընդունում «Մերժի՛ր, Սերժին» բանաձևը։ Նրանք մարգինալներ են։

-Ըստ՝ Ձեզ ի՞նչ անելիք ունի «Վերնատունը» Արցախում։

-Արցախում խառնակչություններ են անում։ Նիկոլ Փաշինյանին պիտի ասվի՝ այս անզուսպ վայրենի լիբերալիզմը կանգնեցրու, չափավորիր ամեն ինչը՝ Հայաստանի զարգացման տեսլականները, մեր ազգային քաղաքակրթական հենքի վրա։ Ինչո՞ւ Արցախում։ Արցախում է պրոբլեմը։ Լավրովն ինչ է ասում՝ ինչ ուզում ես խոսիր, երկու հարց ունեն՝ մեկ Կիևի մասին են խոսում, մեկ էլ Ստեփանակերտի՝ ստրատեգիական կետեր են։ Բակո Սահակյանին առաջարկում եմ արգելել «Վերնատան» համաժողովը Ստեփանակերտում։ Արցախը ռազմական գործողությունների շրջան է, և սա մեր անվտանգության հարցն է։ Արցախում ի՞նչ գործ ունեն, թող գնան Ջավախքում համաժողով անեն, եթե տղամարդ են։ Կարո՞ղ են անել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան