Եթե ուզում եք հավասարության նշան դնել նրանց միջև, ովքեր շփվել են նացիստների հետ, ուրեմն եկեք սկսենք Մոլոտովից. Փաշինյանը ռուսական ԶԼՄ-ների հետ հանդիպմանը՝ Գարեգին Նժդեհի մասին

Լուրեր

27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ:

«Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են «Комсомольская правда», «Эхо Москвы», «Свободная пресса», «Московский Комсомолец», «Россия Сегодня», «Ведомости», «Комерсант», «Интерфакс», «Огонек», ТАСС, «Эксперт», «Российская газета» լրատվամիջոցների լրագրողները:

Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը կարևորել է նրանց այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի Ռուսաստանում առավել հանգամանալից և բազմակողմանի ներկայացնել մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններն ու փոփոխությունները:

Վարչապետը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին, երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությանը, Սիրիայում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին և տարբեր ոլորտներում մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ ներդրումային միջավայրի բարելավմանը և այլ թեմաների»,- ասված է հաղորդագրությունում:

Մասնավորապես «Նովոռոսիա» լրատվական գործակալության լրագրող Ստանիսլավ Սմագինը հանդիպմանը հարց է հնչեցրել Գարեգին Նժդեհի նկատմամբ վարչապետի վերաբերմունքի մասին:

-Սկզբում ես կցանկանայի սկսել մի հարցից, որը հակասական երանգ ունի և այժմ մեզ բաժանում է, և, կարծում եմ, մենք մեծամասամբ եկել ենք այստեղ այս հարցը պարզաբանելու: Խոսքը Գարեգին Նժդեհ գործչի նկատմամբ վերաբերմունքի մասին է: Ռուսների մեծամասնության համար նա այնքան էլ անվիճելի գործիչ չէ, իսկ հայերի մեծ մասի համար նա ազգային հերոս է: Մենք արդեն մի քանի հանդիպումներ ենք ունեցել այստեղ և բարձրացրել ենք այս հարցը, և պատասխանները տատանվում էին։ Մի մասը պնդում է, որ իրենց համար այս հարցը լուծված է, նա ազգային հերոս է, և այստեղ հարցեր չկան։ Նրանք ասում են՝ եթե ուզում եք, ինքներդ զբաղվեք ձեր վերաբերմունքով: Նրանք ասում են, որ սա այս խնդրի ադրբեջանական կողմի ահագնացումն է, ուստի անհրաժեշտ չէ լուից փիղ սարքել: Մյուսներն ասում են, որ սկզբունքորեն այս հարցը պարզապես պետք չէ բարձրացնել: Բայց, ինչպես ասում են, լուից փիղ սարքելու համար նախ պետք է լուն լինի: Հասկանալի է, որ յուրաքանչյուր երկիր ունի պատմության իր մեկնաբանությունը, սա լիովին նորմալ է, կա այդ մեկնաբանությունների բախման խնդիր, սա նույնպես նորմալ է: Բայց մեր երկրների միջև հարաբերություններն անցյալում, ներկայում և ապագայում այնքան տաք, այնքան ընկերական, դաշնակցային են, այնքան շատ բան է մեզ միավորում, որ այդ քիչ վիճելի բաժանարար հարցերը, կարծես, պետք է միասին լուծվեն: Այսինքն՝ միգուցե կա մի ճանապարհ, որպեսզի ինչ-որ կերպ միասին լուծենք այս հարցը: Ասենք, ստեղծեք պատմաբանների, հասարակական գործիչների, քաղաքագետների համատեղ հանձնաժողով, որը խորը, համապարփակ, երկկողմանի կվերլուծի այս հարցը և կգտնի մի modus vivendi: Ընդհանրապես, կա՞ն տարբերակներ այս խնդրի լուծման համար, բացի դրան չանդրադառնալուց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ շնորհակալ եմ հարցի համար: Անկեղծ ասած, ես երբեք չեմ բախվել այս խնդրի հետ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում, ես երբեք չեմ առնչվել այս խնդրին, երբեք մեր հարաբերություններում և մեր խոսակցություններում, բանակցություններում, ես այդ մասին երբևէ չեմ լսել մեր ռուս գործընկերներից: Անկեղծ ասած, ես կարծում էի, որ այս հարցն Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների օրակարգում է, քանի որ առաջին անգամ բախվել եմ այս խնդրին, և դա անսպասելիորեն տեղի է ունեցել Աշխաբադում՝ ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, և, անկեղծ ասած, զարմանալի է որ այս հարցը կա նաև Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում:

Համենայն դեպս, ոչ ոք մեր ռուս գործընկերների հետ զրույցի ընթացքում ընդհանրապես չի հնչեցրել Գարեգին Նժդեհի անունը: Ինչ վերաբերում է Գարեգին Նժդեհի անձին: Իհարկե, Աշխաբադում ես շատ բան խոսեցի այս մասին: Դուք ասում եք՝ եկեք ստեղծենք հանձնաժողով: Գիտեք, տարօրինակ կլիներ, եթե Ռուսաստանի հետ հանձնաժողով ստեղծեինք՝ ուսումնասիրելու մեր սեփական պատմությունը: Որտեղի՞ց է հայտնվել Գարեգին Նժդեհ անունը մեր պատմության մեջ: Նրա անունը հայտնվեց մայիսյան հերոսամարտերից, որոնց արդյունքում ստեղծվեց մեր ժողովրդի պատմության մեջ առաջին հանրապետությունը`1918-ին Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Ի դեպ, Հովհաննես Բաղրամյանը նույնպես մասնակցել է այդ մարտերին: Նրանք փաստորեն կողք-կողքի կռվել են իրենց հայրենիքի համար, և արդյունքում Հովհաննես Բաղրամյանը դարձավ Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս: Մեզ համար Գարեգին Նժդեհը և Հովհաննես Բաղրամյանը նույն սերումն ունեն, որպես մեր պատմության գործիչներ: Այսինքն՝ նրանք պայքարում էին Հայաստանի համար, հայերի համար, և նրանք փորձում և անում էին հնարավոր ամեն ինչ իրենց ժողովրդին Հայոց ցեղասպանությունը կազմակերպած թուրքերից պաշտպանելու համար:

Հիմա շատ են խոսում, որ, օրինակ, նրա մասին, որ Գարեգին Նժդեհը ինչ-որ շփում է ունեցել Երրորդ Ռեյխի հետ: Մոլոտովը նույնպես շփում ուներ Երրորդ ռեյխի ներկայացուցիչների հետ: Եկեք ստեղծենք համատեղ հանձնաժողով և ուսումնասիրենք, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ինչ է տեղի ունեցել «Մոլոտով-Ռիբենտրոպ» պակտի ժամանակ: Ռուսաստանում ինչ-որ մեկը դատապարտե՞լ է այդ գործողությունները: Ինչո՞ւ ոչ։ Եթե ցանկանում ենք սկսել, ապա սկսենք Մոլոտովից: Ի՞նչ արեց նա: Ինչո՞ւ։ Ի՞նչ են նրանք պայմանավորվել: Եվ ի՞նչ էր անում Ստալինը: Արդյո՞ք նա որևէ գաղափար ուներ, թե ինչ էին նրանք բանակցում այնտեղ: Մեզ համար ոչ մի հարց չկա, թե ով էր Գարեգին Նժդեհը: Գարեգին Նժդեհը նա է, ով ապագա մարշալ Բաղրամյանի հետ կռվել է իր հայրենիքի համար: