«Սա այն ռուսն է, որին մենք բարեկամ ենք համարում». թուրքական լրատվամիջոցը` Լավրովի այցի մասին

Լուրեր

18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
Բոլորը

Թուրքական իշխանամետ «Ensonhaber» լրատվական կայքն անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Ծիծեռնակաբերդ կատարած այցին. գրում է ermenihaber-ը:

Աղբյուրը հիշեցրել է  2016թ. նոյեմբերի 24-ին Սիրիայում թուրքական օդուժի կողմից ռուսական SU-24 ռմբարկու ինքնաթիռի խոցման միջադեպից հետո ռուս-թուրքական հարաբերությունների ճգնաժամի մասին:

Այնուհետև նշել է, որ այդ հարաբերություններն ամրապնդվեցին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև կայացած հանդիպումների շնորհիվ, որոնք, սակայն, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած այցի պատճառով կրկին լարվածության են հանգեցնելու:

Թուրքական աղբյուրը մտահոգություն է հայտնում, որ Լավրովն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր և ծնկի իջնելով ծաղիկներ է խոնարհել:

Իշխանամետ լրատվամիջոցը կայքում տեղադրել է Լավրովի լուսանկարը անմար կրակի մոտ՝ գրելով. «Սա այն ռուսն է, որին մենք բարեկամ ենք համարում»:

Ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ Լավրովը հուշարձան կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ պետք է կարգավորվեն Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները: Իսկ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բավական ամուր են:

Վերջում անդրադարձ է կատարվել հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին և նկատել տվել, որ ռուսական 102-րդ ռազմաբազան գտնվում է Հայաստանում, որտեղ գտնվում են ՀՕՊ համակարգեր և շուրջ 4000 ռուս զինվոր: